ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Բարի կովը և խոզը

Մի հարուստ մարդ հարցրեց իր ընկերոջը՝

— Ինչու՞ են ինձ մեղադրում ժլատության մեջ, երբ գիտեն, որ մահիցս հետո ես հրահանգել եմ, որ ինչ որ ունեմ ծախսվի բարեգործական նպատակներով:

— Ի պատասխան, — ասաց ընկերը, — ես ինձ թույլ կտամ պատմել այն մասին, թե ինչպես էր խոզը բողոքում կովին, որ իր հետ վատ են վարվում՝

"Մարդիկ միշտ խոսում են քո բարության և նուրբ աչքերի մասին: Իհարկե, Դու նրանց կաթ և կարագ ես տալիս, բայց ես ավելի շատ բան եմ տալիս՝ երշիկ, խոզապուխտ և կոտլետներ, կաշի և մազ, նույնիսկ ոտքերս են եփում: Եվ միևնույնն է, ոչ ոք ինձ չի սիրում: Ինչու՞ է այդպես:"

Կովը մի փոքր մտածեց և պատասխանեց՝ "Միգուցե այն պատճառով, որ ես այդ ամենը տալիս եմ դեռևս կյանքիս ընթացքու՞մ":