ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Գրասեղանի վրա կապոցով դրված էին մաքուր թղթի միանման թերթեր: Սակայն մի անգամ, նրանցից մեկը դարձավ ամբողջությամբ կեղտոտված՝ կեռիկներով, գծիկներով, օղակներով, կետիկներով... Ըստ երևույթի, ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը, և թաթախելով այն Թանաքամանի մեջ, գրոտել էր ամբողջ թուղթը և նկարներ նկարել:

- Ինչի՞դ էր պետք ինձ նման անլսելի ստորացման ենթարկել, - ցավով հարցրեց հուզված Թողթը սեղանի վրա կանգնած Թանաքամանից: - Քո չլվացվող թանաքը կեղտոտեցին իմ սպիտակությունը և փչացրեցին Թուղթը հավերժ: Ու՞մ եմ ես այսպիսին այլևս անհրաժեշտ լինելու:

- Մի անհանգստացիր, - քնքշորեն պատասխանեց Թանաքամանը: - Քեզ բոլորովին էլ չեն ուզեցել ստորացնել և չեն կեղտոտել, այլ միայն անհրաժեշտ գրառում են կատարել: Եվ հիմա դու արդեն ոչ թե հասարակ թղթի կտոր ես, այլ գրված հաղորդագրություն: Այսուհետև Դու մարդու միտք ես պահպանում, և դրանում է Քո ուղղակի նշանակությունը և գերագույն արժեքը:

Բարի թանաքամանը ճիշտ դուրս եկավ: Մի անգամ իր գրասեղանը հավաքելուց, մարդը տեսավ անկանոն թափված, ժամանակից դեղնած թղթի թերթերը: Նա հավաքեց այդ ամենը և արդեն պատրաստվում էր նետել վառվող բուխարու մեջ, բայց մեկ էլ հանկարծ նկատեց այդ նույն "կեղտոտված" Թուղթը: Անպետքության պատճառով դեն նետելով փոշոտած թղթերը, մարդը խնամքով դրեց գրոտած թուղթը սեղանի դարակում, որպեսզի պահպանի, որպես մտքի հաղորդագրություն:

Լեոնարդո դա Վինչի