Բերքահավաքից հետո մնալով դաշտում, ցորենի հատիկը անհամբեր սպասում էր անձրևի, որպեսզի գալիք ցրտերի սպասումով, ավելի խորը թաղվի խոնավ հողի մեջ: Մոտակայքով վազող մրջյունը նկատեց նրան: Ուրախանալով իր գտածոյով, նա, առանց երկար մտածելու, բեռնեց այդ ծանր որսը իր մեջքին և դժվարությամբ սողաց դեպի մրջնաբույն: Որպեսզի դեռ լույսով հասնի տուն, մրջյունը սողում էր առանց կանգ առնելու, իսկ նրա բեռն ավելի ծանր էր սեղմում նրա արդեն պրկված մեջքին:
- Ինչու՞ ես քեզ տանջում: Դեն նետիր ինձ այստեղ, - աղաչեց ցորենի հատիկը:
- Եթե ես քեզ դեն նետեմ, - պատասխանեց մրջյունը ծանր շնչելով, - մենք ձմեռը կմնանք առանց ուտելիքի: Մենք շատ ենք, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հոգալ այն մասին, որ մրջնաբույնի պահուստները բազմապատկի: Այդ ժամանակ հատիկը մտածեց և ասաց՝
- Ես հասկանում եմ քո ազնիվ աշխատավորի հոգսերը, սակայն դու էլ մտիր իմ վիճակի մեջ: Ինձ ուշադիր լսիր, խելացի մրջյուն:
Գոհ այն փաստից, որ հնարավորություն է ստեղծվել շունչը տեղը բերել, մրջյունը մեջքից իջեցրեց այդ ծանր բեռը և նստեց հանգստանալու:
- Դե իմացիր ուրեմն, - ասաց հատիկ, - իմ մեջ մեծ բերքառատության ուժ է թաքնված, և իմ նշանակությունը՝ նոր կյանք ծնելն է: Արի միասին բարեկամաբար մի պայմանագիր կնքենք:
- Ի՞նչ պայմանագիր:
- Այ այսպիսի: Եթե Դու ինձ քարշ չտաս մրջնաբույն, այլ թողնես ինձ այստեղ՝ հայրենի դաշտում, - բացատրեց հատիկը, - ապա ուղիղ մեկ տարուց ես վարձահատույց կլինեմ քեզ:
Զարմացած մրջյունը տարուբերեց գլուխը:
- Հավատա ինձ, թանկագին մրջյուն, ես բացարձակ ճշմարտություն եմ ասում: Եթե Դու հիմա հրաժարվես ինձանից և համբերես, ապա հետո ես քեզ հարյուր անգամ շատ վարձահատույց կլինեմ քո համբերության համար, և քո մրջնաբույնը դրանից չի տուժի: Մեկի փոխարեն դուք կստանաք հարյուր այսպիսի ցորենի հատիկներ:
Մրջյունը մտածմունքի մեջ ընկավ, քորեց ծործորակը՝ "Հարյուր ցորենի հատիկ մեկի փոխարեն: Ախր այսպիսի հրաշքներ միայն հեքիաթներում են լինում":
- Իսկ ինչպե՞ս դու դա կանես, - հարցրեց նա տանջվելով հետաքրքրասիրությունից, սակայն դեռ չհավատալով:
- Հավատա ինձ, - պատասխանեց ցորենի հատիկը: - Դա կյանքի մեծագույն գաղտնիքն է: Իսկ հիմա մի փոքրիկ փոս փորիր, թաղիր ինձ, իսկ ամռանը նորից վերադարձիր:
Պայմանավորված ժամանակին մրջյունը վերադարձավ դաշտ: Ցորենի հատիկը պահել էր իր խոստումը:
Լեոնարդո դա Վինչի