Հոգին նկատեց, որ Բանականությունը շփոթության մեջ է ու որոշեց նրան հարցնել թե ինչն է դրա պատճառը։
- Ես այսօր հասկացա իմ մեծագույն իմաստությունն ու իմ մեծագույն հիմարությունը։
- Եվ ինչու՞մ են դրանք, - հարցրեց Հոգին։
- Իմ մեծագույն իմաստությունը նրանում է, որ ես հասկացա, թե որքան թանկ է ինձ համար ժամանակը, իսկ մեծագույն հիմարությունը նրանում, որ ես դեռ շարունակում եմ վատնել այն առանց որևէ օգուտի, - պատասխանեց Բանականությունը։