ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Ես X եմ։ Ապրում եմ Y հպարտ անունով "ծակում", որտեղ Ձեր գիտության ոլորտի մասնագետ գտնելը՝ անհնար է։ Ես 27 տարեկան եմ, ապրում եմ ամուսնուս և դուստրիս հետ։ Ես կտրուկ եմ, ամբիցիոզ, ռացիոնալ, արդար։ Ինձ ոչ վատ եմ վերաբերվում, ոչ էլ լավ։ Մարդիք ինձ հիմնականում դրական են վերաբերվում, բայց դա վերաբերվում է "իմոնց", մյուսները հավանաբար զգուշանում են։

Երեխա ունենալուց հետո լրիվ խանգարվել եմ։ Չեմ կարողանում տանը նստել, փամփերսներով զբաղվել, ամանները լվալ և տունը հավաքել։ Երեխային ես շատ եմ սիրում, բայց այս բոլոր "կենցաղը" այնպես է զզվեցրել, որ ուզում եմ իրերս հավաքել և երկրից փախչել։

Տանը սկանդալ եղավ։ Նա երդվում էր, որ ինձ երբեք չի դավաճանել, այլ ուղղակի, "ինքն էլ չգիտե թե ինչի համար"՝ շփվել է... Խոսք տվեց, որ այլևս չի կրկնվի... Երբ հարցրեցի, թե ինչը այնպես չեմ անում, որտեղ եմ սխալվել, պատասխանեց, որ պատճառը իմ մեջ չէ, այլ ինքն է հիմար։ Միակ բանը, որից նա պանիկ վախենում է և միշտ փորձում է խուսափել՝ սկանդալն է։ Ասում էր, որ միշտ թողել է ընկերուհիներին սկանդալների համար, ավելի ճիշտ դավաճանել է նրանց, որ հեշտ լինի թողնելը... Ես այն միակ աղջիկն եմ, ում հետ նա որոշել է ամուսնանալ և երբեք չի դավաճանել...

Ամեն ինչ կարծես թե կարգավորվեց և մեր հարաբերություններն ուղղվեցին... Բայց երեկ ես նորից տեսա հերթական նամակագրությունը մոդելային արտաքինով աղջկա հետ, մի սոցիալական կայքում։ Այդ աղջիկը առաջինն էր գրել։ Իմ ընկերը խոսք էր տալիս, որ անպայման կհրավիրի հանդիպման և ասում էր թե ինչ գեղեցկուհի է։ Նրա հարցին, թե իսկ այդ լուսանկարի վրայի հավը (ի նկատի ունեին ինձ) մեզ չի խանգարի, պատասխանել էր, որ այդ հավի հետ իմ մոտ արդեն վաղուց չի ստացվում և որ ապրում ենք միասին ուղղակի որովհետև այդպես հարմար է։ Ես շոկի մեջ եմ։ Ամեն ինչ այնքան լավ էր։ Նա ասում էր, որ նույնիսկ չի հավատում, որ այսքան վեճերից հետո մեր մոտ ինչ-որ բան կստացվի։ Բայց շատ է ուզում ինձ հետ լինել... Սիրում է...

Ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս փրկեմ մեր հարաբերությունները և հետ սովորեցնեմ նրան կողքի վրա շփվելուց։

Օգնեք խնդրում եմ։ Ես նրան շատ եմ սիրում։ Ավելի հեշտ է կյանքը կորցնել, քան նրան.........

Պատասխան՝

Հարգելի X։

Նման իրավիճակներում, սկզբից պետք է մեղքը քո մեջ փնտրես։ Դուք փորձել եք հարցնել նրան Ձեր թերությունների մասին, որին նա իհարկե Ձեզ ոչինչ չի պատասխանի։ Փորձեք ինքներդ գտնել Ձեր թերությունները հարաբերությունների մեջ։ Ոչ մի տղամարդ, նամանավանդ միասին ապրելու առաջին տարվա ընթացքում՝ արկածներ ման չի գալիս։ Իսկ եթե նա այդպիսին է, ապա ինքներդ նրա համար արկած դառեք։ Փորձեք կյանքը ավելի հետաքրքիր դարձնել, սեռական կյանքը ավելի լի, ընտանիքը՝ հոգատար և նուրբ։ Փորձեք գովել նրան ամեն պատեհ և անպատեհ պահերի և նրա վերաբերմունքից փորձեք հասկանալ, թե էլ ինչ է նա սպասում կնոջից։ Չեմ կարծում, որ նա Ձեզ չի սիրում, բայց միգուցե նրան հետաքրքիր է շփվել նոր կանանց հետ՝ որսորդի ինստինկտ։ Այդ ժամանակ Դուք ստիպված կլինեք այնպես անել, որ նա խանդի Ձեզ։ Սկսեք Դուք նույնպես շփվել, պատահաբար թողնելով Ձեր նամակագրությունը բաց՝ որպեսզի նա տեսնի։ Այնտեղ ոչ մի հանդուգն բան մի գրեք և սկանդալի ժամանակ էլ մի ասեք, որ դա Դուք դիտավորյալ եք արել։ Փորձեք զբաղեցնել նրա ուղեղը Ձեզանով՝ ինձ թվում է, որ Ձեր նկատմամբ նա ավելի վստահ ու հանգիստ է դառել, քան անցյալում էր։ Ես կարծում եմ, որ Ձեր մոտ ամեն ինչ կստացվի։ Փորձեք միշտ սեքսուալ և լավ տեսք ունենալ՝ նույնիսկ երբ նոր եք անկողնուց վեր կացել։ Մի վիճեք նրա հետ այս առիթով և մի կարճ ժամանակով նույնիսկ մոռացեք դրա մասին։ Դրա փոխարեն ավելացրեք սեռական կյանքի ռիթմը և հաճույք պատճառեք նրան։ Եթե Դուք նրան սիրում եք, և նա թանկ է Ձեզ համար, ապա ամեն ինչ կստացվի։ Մի վհատվեք, դա օգուտ չի բերում։ Փորձեք։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: