ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Երկար ժամանակ հոգեբանների շրջանում վիճաբանություններ էին ընթանում այն մասին, թե ինչպես ենք մենք որոշում՝ նայու՞մ է մեզ ինչ-որ մեկը, թե ոչ: "Դա համարյա երկրաչափական խնդիր է,- ասում է Շոտլանդիայի Աբերդին քաղաքի համալսարանի գիտ. աշխատող Բենեդիկտ Կ. Ջոնսը,- մարդիկ առաջին հերթին հակազդում են ակնագնդի և դեմքի այլ առանձնահատկությունների վրա, այլ ոչ ամբողջական դեմքի": Ջոնսը, նույն համալսարանի իր կոլլեգաներ Ջուլի Մեյնի, Լայզա Դեբրուինի, Լայզա Վելլինգի և Սթեռլինգի համալսարանից Էնթոնի Լիթթլի հետ միասին, համարում են, որ դա դեռ ամենը չէ: Նրանք կատարել են հետազոտություն, որպեսզի որոշեն՝ ազդում է նայող դեմքի կանացիությունը կամ տղամարդկայնությունը, այն կարծիքի որոշման արագության վրա, որ վրադ սևեռված նայում են:

Կամավորները նայում էին համակարգչային մշակման արդյունքում ստացված տղամարդկային կամ կանացի դեմքերի նկարներին: Երբ համակարգչի մոնիտորին երևում էր նկարը, կամավորը պետք է ինչքան հնարավոր է արագ սեղմեր կոճակը պատասխանելով այն հարցին, թե նայում էր այդ դեմքը իրեն թե ոչ: Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, ավելի արագ էին հակազդում, երբ դեմքը ուներ արտահայտված կանացի կամ տղամարդկային հատկանիշներ: "Կանայք ավելի արագ էին որոշում հայացքի ուղղությունը, երբ նայում էին առնական, արտահայտված տղամարդկային հատկանիշներով օժտված դեմքերի պատկերներին: Տղամարդիկ ավելի արագ էին հակազդում երբ իրենց առաջարկվում էին արտահայտված կանացի, գեղեցիկ դեմքեր"-ասում է Ջոնսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Հոգեբանական Գիտությունների Ասսոցիացիայի "Psychological Science" ամսագրում:

Ջոնսը ենթադրում է, որ գրավիչ մարդկանց արտաքինի և վարքագծի դետալները ավելի արագ են ընկալվում: Նախկինում արված հետազոտությունները ցույց էին տվել, որ արտահայտված կանացիություն ունեցող կանայք և տղամարդկայնություն ունեցող տղամարդիկ սովորաբար հանդիսանում են ավելի առողջ զուգընկերներ: "Հավանաբար պոտենցիալ հարմար զուգընկերոջ հայացքն իր վրա արագ նկատելը, լուրջ առավելություն է,- ասում է Ջոնսը,- երբ բարում ինձ մի գեղեցիկ կին է նայում, եթե ամուսնացած չլինեի, կուզեի նկատել այդ հայացքը այնքան արագ, որ ոչ-ոք ինձնից առաջ չանցներ":