ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Մեղուն և Բոռերը

- Վրաներդ ոչ մի բան չի ազդում, անբաններ, - չդիմացավ մի օր աշխատավոր մեղուն, բարկանալով փեթակի շրջակայքում թռչող բոռերի վրա: - Միայն թե չաշխատեք: Գոնե ամաչեիք: Որ կողքներդ էլ նայեք, կտեսնեք, որ բոլորը չարչարվում են՝ ձմեռվա պահուստ են կուտակում: Այ օրինակ վերցնենք փոքրիկ մրջյունին: Փոքրիկ է բայց հզոր: Ամբողջ ամառ քրտինքն երեսին աշխատում է, ջանալով և ոչ մի օր բաց չթողնել: Ախր ձմեռը սարերի ետևում չէ:

- Գտար, թե ում օրինակ բերես, - հակաճառեց բոռերից մեկը, ում հոգնեցրել էին մեղվի ճառերը: - Այդ քո գովերգած մրջյունը փչացնում է ամեն բերքի սերմերը: Այդ հիմար ժլատը, ինչ մանրուք գտնում է, միանգամից իր մրջնանոցն է տանում:

Անգործին հաց մի տուր, այլ թույլ տուր փիլիսոփայել, և ուրիշներին սևացնելու գործում էլ նրան չես մերժի: Նա միշտ կարող է գտնել իր ոչնչության արդարացումը:





Լեոնարդո դա Վինչի