Երիտասարդ ու կենսուրախ մի մարդ եկավ հոր մոտ ու ասաց՝
— Հայրիկ, ուրախացիր ինձ համար, ես համալսարան եմ ընդունվել: Վերջապես ես գտա իմ երջանկությունը:
— Շատ լավ է որդիս, — պատասխանեց հայրը, — այսինքն դու հիմա ուզում ես ջանասիրաբար սովորել: Իսկ ի՞նչ է լինելու հետո:
— Չորս տարի հետո ես գերազանցությամբ կպաշտպանեմ դիպլոմային աշխատանքս և...
...կհեռանամ համալսարանից:
— Իսկ ի՞նչ է լինելու հետո, — չէր նահանջում հայրը:
— Հետո ամբողջ ուժերովս կաշխատեմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ դառնամ ինքնուրույն փաստաբան:
— Իսկ ի՞նչ է լինելու հետո:
— Հետո կամուսնանամ, ընտանիք կկազմեմ, երեխաներ կդաստիարակեմ, կօգնեմ նրանց սովորել և լավ մասնագիտություն ընտրել:
— Իսկ հետո՞:
— Իսկ հետո կգնամ վաստակած հանգստի՝ կուրախանամ երեխաներիս երջանկությամբ և բարի ծերություն մեջ կապրեմ:
— Իսկ ի՞նչ է լինելու հետո
— Հետո՞, — երիտասարդը մի րոպե մտորեց: — Այո, ոչ ոք այս աշխարհում հավերժ չի ապրում: Հետո ես պետք է բոլոր մարդկանց նման մահանամ:
— Իսկ ի՞նչ է լինելու հետո, — հարցրեց ծեր հայրը: — Թանկագին որդիս, ի՞նչ է լինելու հետո, — դողացող ձայնով հարցրեց հայրը:
Որդին ավելի խորը մտորեց և անհաստատ ձայնով ասաց՝
— Շնորհակալ եմ Քեզ, հայր: Ես մոռացել էի կարևորի մասին…
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱԿ