ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Մենք ծիծաղում ենք մահվան վրա և դեղատանը գնում ենք կիլոգրամներով հաբեր:

Մենք ասում ենք, որ կյանքը գեղեցիկ է և գնում ենք խանութ ևս մեկ շիշ օղի գնելու:

Մենք թքած ունենք հասարակական կարծիքի վրա և անընդհատ հարցնում ենք՝ "Ինչպե՞ս է տեսքս":

Մենք մենություն ենք սիրում և ամուր ձեռքում ենք պահում բջջային հեռախոսը:

Մենք համոզված ենք,

որ բացարձակ հանգիստ ենք և ձգվում ենք հերթական ծխախոտը վերցնելու:

Մենք չենք վստահում մարդկանց, և կիսվում ենք նրանց հետ:

Մենք ապրում ենք այսօրվա օրով և պլաններ ենք գծում վաղվա մասին:

Մենք շատ ինքնաքննադատ ենք, և սիրում ենք միայն մեզ:

Մենք ատում ենք մեր կառավարությանը, և հաճույքով նշում ենք Անկախության տոնը:

Մենք ներում ենք մեր բոլոր սխալները, և ծուռ նայում այն մարդկանց, ովքեր այն թույլ են տալիս:

Մենք չենք հավատում իդեալական մարդկանց գոյությանը և ամեն օր ամբոխի մեջ փնտրում ենք մեր իդեալին:

Մենք ուզում ենք, որ մարդիկ մեզ ընկալեն այնպիսին ինչպիսին մենք կանք և ժամերով կանգնում ենք հայելու առջև:

Մենք սիրում ենք խելացի արտահայտություններ և չենք հասկանում ինքներս մեզ:

Մենք բազմաթիվ չբացահայտված տաղանդներ ունենք և ոչինչ չենք անում, որ դրանք բացահայտվեն:

Մենք ատում ենք մեր ծննդյան տարեդարձի օրերը և միշտ նշում այն:

Մենք պաշտում ենք մինչև կեսօր քնելը և զարթուցիչը դնում ենք առավոտյան ժամը 6-ի վրա:

Մենք միշտ հասնում ենք նրան, ինչ ուզում ենք և վախենում ենք ոչ մեկին պետք չգալ:

Մենք գրում ենք մեր անձնական օրագրերը և ուզում ենք, որ այն կարդացվի:

Կարելի է ուղղել թևերը և թռչել այս ամենից քամուն ընդառաջ: Սակայն մենք թևեր չունենք: Որովհետև արժանի չենք դրանց: