ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Խլուրդը

Խլուրդը սիրում է թափառել հով ստորգետնյա ուղիներով, որը փորել և մաքրել էին իր ծնողները և պապերը: Նա բարձրանում էր վերևի սրահները և իջնում ներքև, որտեղ գտնվում էին ուտելիքով լի պահեստները:

Հետազոտելով իր ունեցվածքն ու հարստությունը, նա մի նոր ու անծանոթ սողանցք հայտնաբերեց և որոշեց իմանալ թե ուր է այն տանում:

- Կանգ առ, - լսվեց մի զգուշացնող ձայն: - Այդ ճանապարհը վտանգավոր է:

Սակայն հետաքրքրասիրությունից դրդված, խլուրդը սողաց ավելի ու ավելի վերև, և հանկարծ, թաթերով հողն այս ու այն կողմ տալով, տեսավ իր առջև բացված երկնագույն անդունդը: Սակայն դա վերջին բանն էր, որ նա տեսավ իր կյանքի ընթացքում: Արևի վառ ճառագայթը խփեց նրա մթությանը սովոր աչք-խոռոչներին և կուրացրեց խլուրդին:

Այդպես էլ սուտը կարող է հանգիստ և հարմարավետ ապրել, միայն թաղվելով իր ապաստանում: Եվ հազիվ նա լույս աշխարհ դուրս կգա, նա անմիջապես մահանում է կուրանալով ճշմարտությամբ:

Լեոնարդո դա Վինչի