ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Մի անգամ, այգին փորելուց, գյուղացին տեսավ թե ինչպես հողակույտի տակից մի մեծ մորմ դուրս եկավ:

- Այս ինչ զզվելի սարդ է,- բացականչեց գյուղացին և անսպասելիությունից մի կողմ ցատկեց:

- Միայն ձեռք տուր՝ կխայթեմ, - սպառնալի ֆշշացրեց մորմը և շարժեց ծնոտները: - Իմացիր, անգրագետ, որ իմ խայթոցը մահացու է և Դու կմահանաս սարսափելի տանջանքներով: Մի մոտեցիր, թե չէ վատ կլինի:

Սակայն գյուղացին գլխի ընկավ, որ վերջինս ստում է, իր գինը թանկացնելով, քանի որ շատ է խոսում: Նա մի քայլ ետ գնաց, իսկ հետո ամբողջ ուժով տրորեց մեծախոս սարդին իր մերկ ոտքով, ասելով՝

- Խոսքերով՝ դու սարսափելի ես, իսկ ինչպիսի՞ն ես իրականում: Տեսնենք թե ոնց է Քեզ հաջողվելու ինձ նախապապերիս մոտ ուղարկել:

Վերջին պահին մորմը հաջողացրեց և հասցրեց խայթել իր վրա իջնող ոտնաթաթը: կամ գյուղացին էր չափազանց համոզված, որ սարդի սպառնալիքները դատարկ պարծենկոտություն են, կամ էլ նրա ոտքերի մաշկն էր վերջնականորեն կոշտացած, բայց մի թեթև ծակոցից բացի նա ոչինչ էլ չզգաց:

Նոսսրատ Փեզեշկիանից