ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Պոետը դժոխքում»

Դժոխքում, անառակների ու անբարոյականների, ինչպես նաև գիտնականների ու պոետների փառապանձ ընկերախմբում, հոգին տանջանքներից ազատել փորձելու անիծված մեղավորների անդադար ջղաձգումների մեջ կարելի էր նկատել մի կնոջ, ով ժպիտը դեմքին լուռ նստած էր։ Թվում էր թե նա ինչ-որ բան է լսում, դեմքն ուղղած վերև ու բարձրացնելով հայացքը այնտեղ, որտեղից դեպի նա է հնչում մի ինչ-որ ձայն։

— Ո՞վ է այն կինը, — հարցրեց նորեկներից մեկը, զարմացած այդ դեմքի հազվադեպ տարօրինակ չքնաղությամբ ու դրա հարցական արտահայտությամբ։

— Այ նա, գունատ, փղոսկրի գույնի ձեռքերով ու ոտքերով ու մազերով, որոնք ծածկում են ուսերը։ Ինչու՞ է նա ու միայն նա մշտապես նայում վերև։

Չէր հասցրել նա խոսքը ավարտել, որ նրան պատասխանելու համար շտապեց մոտենալ մի տղամարդ, թոռոմած ծաղկեպսակը ձեռքին։

— Ասում են, — ասաց նա նորեկին, — երկրի վրա նա եղել է մեծ երգչուհի, ու նրա ձայնի հնչյունները սփռվում ու փշրվում էին, պարզ գիշերվա աստղաթափի պես։ Նրա մահվան ժամին, Տերը վերցրեց նրա ձայնը, որպեսզի արձագանքի երկնային ոլորտներում, որովհետև ափսոս էր իսպառ կորցնել այդ հոյակապությունը։ Ու հիմա, ականջ դնելով նա ճանաչում է այդ ձայնը, հիշում է այն ժամանակը, երբ այն իրեն էր պատկանում ու կիսում է բավականությունը իր՝ Տեր Աստծու հետ։ Բայց պետք չէ նրան բառ ասել, ախր նա հավատում է, որ դրախտում է գտնվում։

Ասելով դա, թոռոմած ծաղկեպսակը ձեռքին տղամարդը հեռացավ նորեկից, ու վերջինիս մոտեցավ մի ուրիշը, ասելով՝

— Ոչ, այն ամենը ինչ նոր ասվեց սուտ է, իսկ ճշմարտությունը նրանում է, որ երկրի վրա, այդ կնոջ գեղեցկությունը ոգևորում էր պոետին ու այդ պատճառով էլ նրա անունը ամուր կապված է վերջինիս բանաստեղծությունների հետ, որոնք առ այսօր ապրում են և շուրթերին են։ Ահա թե ինչու, նույնիսկ դժոխք, այդ կնոջն են հասնում պոտեի գովեստները, որոնք կրկնվում են մարդկային ձայնով։ Այսպիսին է այդ կնոջ իրական պատմությունը։

— Իսկ պոե՞տը, — հետաքրքրվեց նորեկը։ — Արդյո՞ք ամուր էր այդ կինը նրան սիրում։

— Այնքան թույլ, — պատասխանեց զրուցակիցը, — որ ամեն օր հանդիպելով նրան այստեղ, դժոխքում, նա չի ճանաչում պոետի դեմքը։

— Իսկ նա՞։

Ծիծաղելով, զրուցակիցն ասաց՝

— Ախր նա էր հենց նոր քեզ առասպելներ պատմում այդ կնոջ ձայնի մասին։ Նույնիսկ դժոխքում նա շարունակում է նրա մասին ամենատարբեր անհեթեթություններ պնդել, ինչով էլ զբաղվում էր կյանքի ընթացքում։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 114 հյուր