Մի անգամ կար չկար մի Փոքրիկ Հոգի կար, ու գալով Աստծու մոտ նա ասաց՝
— Ես գիտեմ թե ով եմ ես։
Եվ Աստված ասաց՝
— Դա հոյակապ է։ Եվ ո՞վ ես դու։
Ու Փոքրիկ Հոգին գոռաց՝
— Ես Լույս Եմ։
— Դա ճշմարիտ է, — ժպտաց Աստված։ — Դու Լույս ես։
Փոքրիկ Հոգին սարսափելի երջանիկ էր, քանի որ նա պարզել էր այն, ինչը թագավորության Բոլոր հոգիները դեռ պետք է պարզեին։
— Օ, — ասաց Փոքրիկ Հոգին։ — Դա իրոք հոյակապ է։
Բայց շուտով, իմացությունն այն բանի, թե ով էր նա, թվաց իրեն անբավարար։ Փոքրիկ Հոգին ներիքն աններդաշնակություն զգաց, հիմա նա ուզում էր լինել նա, ով կա։ Եվ այսպես, Փոքրիկ Հոգին վերադարձավ Աստծու մոտ (ինչը բոլորովին էլ վատ գաղափար չէ բոլոր հոգիների համար, ովքեր ուզում են իմանալ, թե Ով Են Իրենք Իրականում) ու ասաց՝
— Հիմա, երբ գիտեմ, թե Ով Եմ Ես, ասա, կարո՞ղ եմ ես լինել դա։
Եվ Աստված ասաց՝
— Դու ուզում ես ասել, որ ուզում ես լինել Նա, Ինչ Դու Արդեն Կա՞ս։
— Դե, — պատասխանեց Փոքրիկ Հոգին, — մի բան է իմանալ, Ով Եմ Ես, ու բոլորովին այլ՝ փաստացի լինել դա։ Ես ուզում եմ զգալ, թե այդ ինչպես է՝ Լույս լինելը։
— Բայց դու արդեն Լույս ես, — կրկնեց Աստված ու կրկին ժպտաց։
— Այո, բայց ես կուզեի իմանալ, թե այդ ինչպիսին է՝ զգալ ինքդ քեզ որպես Լույս, — բացականչեց Փոքրիկ Հոգին։
— Լավ, — ասաց Աստված ժպիտով։ — Ես ենթադրում եմ, ես պետք է իմանամ՝ դու միշտ սիրել ես արկածներ։
Ու հետո Աստված արդեն այլ կերպով շարունակեց։
— Միայն մի դետալ կա…
— Դա ո՞րն է, — հարցրեց Փոքրիկ Հոգին։
— Տեսնում ես, չկա ոչ մի այլ բան բացի Լույսից։ Հասկանում ես, ես ոչինչ չեմ ստեղծել քեզանից տարբեր։ Ու այդ պատճառով էլ քեզ այդքան հեշտ չի լինի ճանաչել, թե Ով Ես Դու, քանի չկա ոչինչ, որ դու չես։
— Հմ… — ասաց Փոքրիկ Հոգին, ով հիմա մի փոքր շփոթված էր։
— Մտածիր այդ մասին, — ասաց Աստված։ — Դու նման ես Արևի վրա գտնվող մոմի։ Օ, դու այնտեղ, չկասկածես, միլիոնավոր, կվադրիլիոնավոր այլ մոմերի հետ ես, որոնք էլ կազմում են Արևը։ Ու Արևը՝ Արև չէր լինի առանց ձեզ։ Ոչ, եթե նույնիսկ Արևը մնար առանց իր մոմերից մեկի։ Ու դա բոլորովին էլ Արև չէր լինի, քանի որ այն այդքան վառ չէր լինի։ Բայց ամեն դեպքում, ինչպես ճանաչել ինքդ քեզ, որպես Լույս, երբ դու Լույսի մեջ ես՝ սա է հարցը։
— Դե, — վեր թռավ Փոքրիկ Հոգին, — դու՝ Աստված ես։ Ինչ-որ բան մտածիր։
Աստված կրկին ժպտաց։
— Ես արդեն մտածել եմ։ Եթե դու չես կարող տեսնել քեզ որպես լույս, երբ դու գտնվում ես լույսի մեջ, մենք քեզ կշրջապատենք մթությամբ։
— Ի՞նչ բան է մթությունը, — հարցրեց Փոքրիկ Հոգին։
Աստված պատասխանեց՝
— Դա այն է, ինչը դու չես։
— Ես կվախենա՞մ այդ մթությունից, — բացականչեց Փոքրիկ Հոգին։
— Միայն եթե ընտրես վախենալը, — պատասխանեց Աստված։ — Իրականում չկա ոչինչ, որից հնարավոր է վախենալ, մինչև դու չես որոշում, որ դա այդպես է։ Հասկանում ես, մենք այդ ամենը հորինում ենք։ Մենք ձևացնում ենք։
— Օ, ես արդեն ինձ ավելի լավ եմ զգում, — ասաց Փոքրիկ Հոգին։
Հետո Աստված բացատրեց, որ այն բանի համար, որ ինչ-որ բան լիարժեքորեն զգաս, պետք է տեղի ունենա մի ինչ-որ լրիվ հակառակ բան։
— Դա մեծագույն նվեր է, — ասաց Աստված, — որովհետև առանց դրա, դու չես կարող իմանալ, թե ինչը՝ ինչ է։ Դու չես կարող իմանալ թե ինչ բան է Ջերմություն առանց Ցրտի, Վերև առանց Ներքևի, Արագ առանց Դանդաղի։ Դու չես կարող իմանալ Ձախն առանց Աջի, Այստեղը առանց Այնտեղի, Հիման առանց Այն Ժամանակի։ Ու այդ պատճառով էլ, — ավարտեց Աստված, — երբ դու շրջապատված ես մթությամբ, բռունցքով մի սպառնա, մի գոռա, մի անիծի մթությունը։ Ուղղակի մնա Լույս՝ մթության մեջ ու մի բարկացիր նրա վրա։ Այդ ժամանակ դու կիմանաս, թե Ով ԵՍ Դու Իրականում ու մնացած բոլորն էլ դա կիմանան։ Թույլ տուր քո Լույսին լուսավորել այնպես, որ յուրաքանչյուրը իմանա, թե ինչքան առանձնահատուկ ես դու։
— Դու կարծում ես, որ լա՞վ է ցույց տալ ուրիշներին, որ ես առանձնահատուկ եմ, — հարցրեց Փոքրիկ Հոգին։
— Իհարկե, — քրքջաց Աստված։ — Դա շատ լավ է։ Բայց հիշիր, «առանձնահատուկ» չի նշանակում «լավագույն»։ Յուրաքանչյուրն էլ հանդիսանում է առանձնահատուկ, յուրաքանչյուրը իր եզակի կերպով։ Միայն թե շատերը մոռացել են այդ մասին։ Նրանք կտեսնեն, որ դա լավ է իրենց համար առանձնահատուկ լինելը միայն այն ժամանակ, երբ դու հասկանաս, որ դա լավ է՝ լինել առանձնահատուկ ինքդ քեզ համար։
— Օ, — ասաց Փոքրիկ Հոգին պարելով, թռչկոտելով ու ծիծաղելով ուրախությունից։ — Ես կարող եմ լինել այնպիսի առանձնահատուկ, ինչպիսին կցանկանամ լինել։
— Այո, ու դու կարող ես սկսել հենց հիմա, — ասաց Աստված, ով պարում էր, թռչկոտում ու ծիծաղում Փոքրիկ Հոգու հետ։ — Առանձնահատուկի ո՞ր մասն ես դու ուզում լինել։
— Առանձնահատուկի որ մասը՞, — կրկնեց հարցը Փոքրիկ Հոգին։ — Ես չեմ հասկանում։
— Դե, — բացատրեց Աստված, — լինել Լույս՝ դա նշանակում է լինել առանձնահատուկ, իսկ լինել առանձնահատուկ՝ դա նշանակում է ունենալ առանձնահատուկի մի շարք մասեր։ Առանձնահատուկ՝ լինել բարի։ Առանձնահատուկ՝ լինել նուրբ։ Առանձնահատուկ՝ լինել ստեղծագործ։ Առանձնահատուկ՝ լինել համբերատար։ Կարո՞ղ ես դու հորինել առանձնահատուկ լինելու ինչ-որ այլ ձև։
Փոքրիկ Հոգին լռեց մի պահ, իսկ հետո բացականչեց՝
— Ես մտածում եմ առանձնահատուկ լինելու բազմաթիվ միջոցների մասին։ Առանձնահատուկ շռայլ լինել, առանձնահատուկ կերպով կարողանալ ընկերություն անել։ Առանձնահատուկ կերպով կարեկցել ուրիշներին։
— Այո, — համաձայնվեց Աստված։ — Ու դու կարող ես լինել այդ ամենը կամ առանձնահատուկի կամայական մաս, որը կցանկանաս լինել կամայական պահի։ Դա այն է, ինչը նշանակում է Լույս լինել։
— Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում լինել, — հայտնեց Փոքրիկ Հոգին ահռելի ոգևորությամբ։ — Ես ուզում եմ լինել առանձնահատուկի մաս, որը կոչվում է «ներում»։ Դա առանձնահատու՞կ է՝ ներող լինելը։
— Օ, այո, — հաստատեց Աստված։ — Դա շատ առանձնահատուկ է։
— Լավ, — ասաց Փոքրիկ Հոգին։ — Դա այն է, ինչ ես ուզում եմ լինել։ Ես ուզում եմ ներող լինել։ Ես ուզում եմ ինձ փորձել հենց որպես ներող։
— Լավ, — ասաց Աստված, — բայց մի բան կա, որը քեզ անհրաժեշտ է իմանալ։
Փոքրիկ Հոգին սկսեց թեթև անհամբերություն ցուցաբերել։ Այդպես է միշտ լինում, երբ որոշ բարդություններ են լինում։
— Ի՞նչն է դա, — բացականչեց Փոքրիկ Հոգին։
— Չկա ոչ ոք, որին պետք է ներել։
— Ոչ ո՞ք, — Փոքրիկ Հոգին դժվարությամբ էր հավատում լսածին։
— Ոչ ոք, — կրկնեց Աստված։ — Այն ամենը, ինչ ես ստեղծել եմ, — կատարյալ է։ Ողջ ստեղծվածի մեջ չկա և ոչ մի ավելի քիչ կատարյալ հոգի, քան դու ես։ Շուրջդ նայիր։
Ու այստեղ Փոքրիկ Հոգին նկատեց, որ ահռելի ամբոխ է հավաքվել։ Հոգիները հավաքվել էին ամեն տեղից, թագավորության բոլոր ծայրերից։ Նրանով լուր էր տարածվել, որ Փոքրիկ Հոգու ու Աստծու մեջ արտասովոր զրույց է ընթանում ու բոլորը ուզեցել էին լսել թե ինչի մասին են նրանք զրուցում։ Զննելով այդտեղ հավաքված այլ հոգիների անհամար քանակին, Փոքրիկ Հոգին ստիպված եղավ համաձայնվել։ Չկար ոչինչ ավելի քիչ գեղեցիկ, հրաշալի ու կատարյալ, քան հենց ինքը՝ Փոքրիկ Հոգին։ Այնքան զարմանալի էին շուրջը հավաքված հոգիները, այնքան վառ էր նրանց ճառագած Լույսը, որ Փոքրիկ Հոգին հազիվ էր կարողանում նրանց նայել։
— Այդ դեպքում ու՞մ ներեմ, — հարցեց Աստված։
— Դա բոլորովին ծիծաղելի չի դառնում, — փնթփնթաց Փոքրիկ Հոգին։ — Ես ուզում էի փորձարկել ինձ, որպես Նա, Ով Ներում է։ Ես ուզում էի ճանաչել, թե ինչ է զգում առանձնահատուկի այդ մասը։
Եվ Փոքրիկ Հոգին հասկացավ, թե ինչ է նշանակում թախիծ զգալ։ Բայց հենց այդ ժամանակ ամբոխից առաջ դուրս եկավ Բարեկամական Հոգին։
— Մի թախծիր, Փոքրիկ Հոգի, — ասաց Բարեկամական Հոգին, — ես կօգնեմ քեզ։
— Դու՞, — պայծառացավ Փոքրիկ Հոգին։ — Բայց ինչպե՞ս դու դա կանես։
— Ես կարող եմ քեզ տալ մեկին, ում հնարավոր կլինի ներել։
— Դու կարո՞ղ ես։
— Բնականաբար, — ծլվլաց Բարեկամական Հոգին։ — Ես կարող եմ գալ քո հաջորդ մարմնավորման ժամանակ ու մի այնպիսի բան անեմ քեզ, որ դու ստիպված լինես ներել։
— Բայց ինչու՞։ Ինչու՞ դու դա կանես, — հարցրեց Փոքրիկ հոգին։ — Դու, ով հիմա գտնվում է բացարձակ կատարելության վիճակում։ Դու, ում տատանումները այնպիսի վառ Լույս են ստեղծում, որ ես հազիվ եմ նայում քո վրա։ Ի՞նչը կարող է ստիպել քեզ ցածրացնել իր տատանումները այն աստիճանի, որ վառ Լույսը վեր ածվի խիտ խավարի։ Ի՞նչը կարող է ստիպել քեզ, ով այնքան լուսավոր է, որ կարող է պարել աստղերի հետ ու տեղափոխվել ամբողջ Թագավորությունով մեկ կամայական, իր մտածած արագությամբ, գալ իմ կյանք ու իրեն այդքան ծանր դարձնել, որ դու կարողանաս վատը անել։
— Հեշտությամբ, — ասաց Բարեկամական Հոգին, — ես դա կանեմ, որովհետև սիրում եմ քեզ։
Փոքրիկ Հոգին, թվում էր թե զարմացած էր այդպիսի պատասխանից։
— Այդպես մի ապշիր, — ասաց Բարեկամական Հոգին։ — Նման բան դու արեն արել ես ինձ համար։ Դու չե՞ս մոռացել։ Օ, մենք պարել ենք միմյանց հետ բազմաթիվ անգամներ։ Մենք սահել ենք հավերժության ու բոլոր դարերի միջով։ Բոլոր ժամանակների միջով ու շատ-շատ տեղերում ենք պարել մենք միմյանց հետ։ Մի՞թե դու չես հիշում։ Մենք երկուսով եղել ենք Ամբողջը Դրանից։ Մենք եղել ենք Վերևն ու Ներքևը Դրա, Ձախն ու Աջը Դրա։ Մենք եղել ենք Այստեղն ու Այնտեղը Դրա, Հիման ու Այն Ժամանակը Դրա։ Մենք եղել ենք արականն ու իգականը, բարին ու չարը։ Մենք երկուսով եղել ենք զոհն ու չարագործը Դրա։ Այդպես մենք գալիս ենք միասին, դու ու ես, բազմաթիվ անգամներ, նախկան յուրաքանչյուրը մեզանից բերելում է մյուսին հստակ ու ամբողջովին հակադարձը, որպեզի արտահայտվենք ու փորձարկենք, թե Ով Ենք Մենք Իրականում։ Ու այդ պատճառով, — բացատրեց մի փոքր հապաղելով Բարեկամական հոգին, — ես կգամ քո հաջորդ մարմնավորում ու այս անգամ կլինեմ «վատը»։ Ես կանիմ մի ինչ-որ իրապես սարսափելի բան ու այդ ժամանակ դու կկարողանաս քեզ փորձարկել որպես Նա, Ով Ներում է։
— Բայց ի՞նչ կանես դու, այդքան սարսափելի, — հարցրեց Փոքրիկ Հոգին, արդեն մի փոքր նյարդայնանալով։
— Օ, մենք ինչ-որ բան կմտածենք, — պատասխանեց Բարեկամական հոգին, աչքով տալով։
Հետո Բարեկամական Հոգին լրջացավ ու ցածրաձայն ավելացրեց՝
— Դու պետք է մի բանի մասին իմանաս։
— Ինչի՞, — ցանկացավ իմանալ Փոքրիկ Հոգին։
— Ես կդանդաղեցնեմ իմ տատանումները ու կդառնամ շատ ծանր, որպեսզի անեմ այդ, ոչ այդքան հաճելի բանը։ Ես ստիպված կլինեմ դառնալ մի ինչ-որ ինձնից շատ տարբեր բան։ Իսկ փոխարենը ես կխնդրեմ քեզ միայն մի բարի գործ։
— Օ, ինչ կկամենաս, ինչ կկամենաս, — գոռաց Փոքրիկ Հոգին ու սկսեց պարել ու երգել։ — Ես ներող կդառնամ, ես ներող կդառնամ։
Այդ պահին Փոքրիկ Հոգին տեսավ, որ Բարեկամական Հոգին մնում է առաջվա պես լուռ։
— Ի՞նչ, — հարցրեց Փոքրիկ Հոգին։ — Ի՞նչ կարող եմ ես անել քեզ համար։ Դու ուղղակի բարյացակամության հրեշտակն ես, որ ինձ համար դա անելու ես։
— Իհարկե, այս Բարեկամական Հոգին՝ հրեշտակ է, — միջամտեց Աստված։ — Յուրաքանչյուրը՝ հրեշտակ է։ Միշտ հիշիր՝ ես բացի հրեշտակներից ոչ ոքի ձեզ չեմ ուղարկում։
Ու այդ ժամանակ Փոքրիկ Հոգին ավելի շատ ցանկացավ պատասխան նվեր անել Բարեկամական Հոգուն ու նա կրկին հարցրեց՝
— Ի՞նչ ես կարող եմ անել քեզ համար։
— Այն պահին, երբ ես կտանջեմ քեզ ու կծեծեմ, այն պահին, երբ ես կանեմ ամենավատը, ինչ դու կարող ես քեզ պատկերացնել, հենց այդ պահին…
— Ի՞նչ, — չհամբերեց Փոքրիկ Հոգին։ — Ու ի՞նչ։
Բարեկամական Հոգին դարձավ ավելի ցածրաձայն ու հանգիստ՝
— Հիշիր, թե Ով Եմ Ես Իրականում։
— Օ, ես կհիշեմ։ Ես խոստանում եմ, — բացականչեց Փոքրիկ Հոգին։ — Ես միշտ կհիշեմ, թե ինչպես եմ ես քեզ այստեղ տեսել, հենց հիմա։
— Լավ, — ասաց Բարեկամական Հոգին, — որովհետև, հասկանում ես, ես այնքան ուժեղ կձևանամ, որ կմոռանամ ինձ։ Ու եթե դու չհիշես, թե Ով Եմ Ես Իրականում, ես չեմ կարողանա դա հիշել շատ-շատ երկար։ Ու եթե ես մոռանամ, թե Ով Եմ Ես, դու կարող է մոռանաս, թե Ով Ես Դու ու մենք երկուսս էլ կկորչենք։ Այդ ժամանակ մենք կունենանք մի ուրիշ հոգու գալստյան կարիքը, որպեսզի նա հիշեցնի մեզ երկուսիս թե Ով Ենք Մենք։
— Ոչ-ոչ, մենք չենք մոռանա, — կրկին խոստացավ Փոքրիկ Հոգին։ — Ես կհիշեմ քեզ։ Եվ ես երախտապարտ կլինեմ քեզ այս ընծայի՝ Ով Եմ Եսը փորձարկելու շանսի համար։
Եվ այսպես, համաձայնությունը կայացած էր։ Ու Փոքրիկ Հոգին Ճանապարհվեց նոր մարմնավորման, որպեսզի դառնա առանձնահատուկի մաս, որի անունն է «Ներում»։ Ու Փոքրիկ Հոգին հուզմունքով սպասում էր այն հնարավորությանը, որ կկարողանա փորձարկել իրեն որպես Ներող ու երախտապարտ կլինի ցանկացած ուրիշ հոգու, ով դա կդարձնի հնարավոր։ Եվ ժամանակի այդ պահին, այդ նոր մարմնավորման մեջ, երբ էլ որ նոր հոգի չհայտբվեր բեմահարթակին, ինչ էլ որ այդ նոր հոգին չբերեր, ուրախություն կամ թախիծ, ու հատկապես եթե այն թախիծ էր բերում՝ Փոքրիկ Հոգին մտածում էր այն մասին, թե ինչ էր ասել Աստված՝
— Միշտ հիշիր, ոչ ոքի, բացի հրեշտակներից ես ձեզ չեմ ուղարկում։
Նիլ Դոնալդ Ուոլշ
