ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Պառկած էր իր համար Օձը գետի ափին և տաքանում էր արևի տակ: Սողաց նա գետին ավելի մոտ և գետի թափանցիկ ջրերի մեջ նայեց: Եվ տեսավ Օձն իր արտացոլումը: Երկար զմայլվեց Օձն իր արտացոլումով: Այդ զբաղմունքի առաջ նրան հայտնաբերեց մոտակայքով թռչող Ագռավը:

— Այդ ի՞նչ ես անում, — հարցրեց նա Օձին:

— Իմ արտացոլմանն եմ նայում: Ուզում եմ ինձ ուշադիր զննել:

— Հիմար, — ծիծաղեց Ագռավը: — Որքան էլ ինքդ քեզ նայես՝ ինչպես Օձ եղել ես, այդպես էլ կմնաս:

— Այ հենց դրա համար էլ նայում եմ ինքս ինձ, որպեսզի հասկանամ, վերջապես, թե ինչպիսին են ինձ տեսնում շրջապատողներս, — պատասխանեց Օձը: — Հիմա, ի պատշաճին ինձ զննելով, ես հաստատ գիտեմ, թե ինչպիսին եմ ես իրականում: Այսինքն ես գիտեմ թե ինչպիսին են ինձ տեսնում բոլորը: Որովհետև ես հենց այնպիսին եմ, ինչպիսին տեսնում եմ և գիտեմ ինքս ինձ:

Նայեց Օձին իմաստուն Ագռավը, և ի պատասխան միայն կռռաց: Իսկ Օձը այդպես էլ մնաց սողալու գետնի վրա, գոհ այն փաստից, որ այսուհետև բոլորը նրան գիտեն և տեսնում են այնպիսին, ինչպիսին նա տեսավ իրեն իր արտացոլման մեջ:

Ավա Արդոյից