ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Քամին եվ արեվը»

Մի անգամ Արևը և բարկացած հյուսիսային Քամին վիճեցին իրար հետ թե ով է իրենցից ավելի ուժեղ։ Երկար վիճեցին նրանք և վերջապես որոշեցին ուժերը չափել մի ճանապարհորդի վրա, ով այդ պահին ձի հեծած գնում էր մեծ ճանապարհով։

— Նայիր, — ասաց Քամին, - թե ինչպես ես վրա կտամ նրան՝ վայրկյանական նրա վրայից կպոկեմ թիկնոցը։

Ասաց — ու սկսեց որքան ուժ ուներ փչել։ Բայց որքան շատ էր Քամին ջանում, այնքան ճանապարհորդն ավելի էր ամուր փաթաթվում իր թիկնոցով՝ նա փնթփնթում էր վատ եղանակի վրա, բայց շարունակում էր իր ճանապարհը։ Քամին բարկանում էր, կատաղում, խեղճ ճամփորդին հեղեղում էր անձրևով և ձյունով։ Անիծելով Քամուն, ճանապարհորդն իր թիկնոցը լիովին հագավ և գոտին կապեց։ Այստեղ արդեն Քամին ինքն էլ համոզվեց, որ թիկնոցը պոկել չի կարող։

Արևը տեսնելով իր մրցակցի անզորությունը, ժպտաց, դուրս նայեց ամպերի հետևից, ջերմացրեց, չորացրեց հողը, և դրա հետ էլ խողճ կիսասառած ճանապարհորդին։ Զգալով արևի ճառագայթների ջերմությունը, նա աշխուժացավ, օրհնեց Արևին, ու ինքը հանեց իր թիկնոցը, փաթաթեց այն ու կապեց թամբին։

— Հասկանում ես, — այդ ժամանակ ասաց մեղմաբարո Արևը բարկացած Քամուն, — քնքշությամբ և բարությամբ կարելի է շատ ավելի շատ բան անել քան բարկությամբ։

Կոնստանտին Ուշինսկի

 
 

Այժմ կայքը դիտում են 2139 հյուր