ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Հավատացյալները ամբոխներով գալիս էին որ Մուհամմեդ մարգարեի խոսքը լսեին: Մի մարդ հատուկ ուշադրությամբ և ակնածանքով էր լսում, անկեղծ աղոթում էր և բաժանվեց մարգարեից միայն այն ժամանակ երբ երեկո իջավ:

Մի րոպե էլ չէր անցել որ նա կրկին սրընթաց վերադարձավ իր նախկին տեղը և կտրատվող ձայնով աղաղակեց՝ "Օ, Տեր: Այսօր առավոտյան ես ուղտով եկա, որ Քեզ՝ Աստծո մարգարեին լսեմ: Իսկ հիմա ուղտն այնտեղ չի, որտեղ թողել էի: Նա ոչ մի տեղ չկա: Ես խոնարհ էի քեզ, ուշադրությամբ ընկալում էի քո ամեն մի խոսքը և հավատում էի Աստծո ամենակարողությանը:

Իսկ հիմա, Տեր իմ, ուղտս կորավ: Սա՞ է արդյոք Աստվածային արդարությունը: Սա՞ է արդյոք վարձատրությունն իմ հավատի դիմաց: Սա՞ է արդյոք երախտագիտությունն իմ աղոթքների դիմաց":

Մուհամմեդը լսեց այդ հուսահատությամբ լի խոսքերն ու բարեսիրտ ժպիտով ասաց՝ "Աստծուն հավատա, բայց ուղտդ պինդ կապիր":

Նոսսրատ Փեզեշկիանից