Ժամանակին, շատ վաղուց, Մաիցա հինավուրձ գետի մոտ, իր փոքրիկ տնակում ապրում էր մի հայտնի իմաստուն՝ Մուան Միտունը։ Քմծիծաղով էր նայում իմաստունը իր տան պատուհաններից գետի ափով անցնող մարդկանց։ «Եվ ի՞նչ են նրանք ուզում գտնել այս գետի մեջ», - զարմանում էր նա։ Իսկ մարդիկ ուզում էին միայն ստանալ այն հարցի պատասխանը, թե որտեղ է Մաիցա գետի սկիզբն, ու որտեղ ավարտը։ Քանզի հին իմաստուններն ասում էին՝ «Նա, ով կլուծի Մաիցա գետի սկզբի ու ավարտի հանելուկը, կբացահայտի կյանքի իմաստը»։
Այ այսպես մարդիկ փնտրում էին պատասխանը արտասովոր գետի ափերին։ Փնտրում էին, բայց գտնել չէին կարողանում։ Ու որոշեցին նրանք այդ ժամանակ օգնության դիմել իմաստուն Մուան Միտունին։
- Քո ողջ կյանքը դու անց ես կացրել այս գետի մոտ, իմաստուն, - ասում էին մարդիկ, - ուրեմն դու պետք է վաղուց հասկանայիր, թե որտեղից է գետը սկիզբ առնում, իսկ որտեղ ավարտվում։ Դու կյանքի իմաստը հասկացել ես՝ մենք էլ պետք է հասկանանք վերջապես։
Ժպիտով նայեց մարդկանց Մուան Միտունը ու ասաց՝
- Կյանքի իմաստը ձեր, դուք, հիմարներ, այդպես էլ ձեզ համար երբեք չեք բացահայտի, քանի որ այսպես էլ, ձեր ամբողջ կյանքը կփնտրեք գետի սկիզբն ու ավարտը։ Ու ձեզանից յուրաքանչյուրի համար էլ սկիզբն ու ավարտը տարբեր կլինեն, քանի որ ձեր ճանապարհը դուք կսկսեք տարբեր կողմերից։ Այդպես էլ կքայլեք դուք գետի ափով միմյանց ընդառաջ, վիճելով այն մասին, թե ով է ձեզանից գետի սկիզբը տեսել, իսկ ով՝ ավարտը։ Իսկ գետը այդ ընթացքում, հանգիստ կշարունակի իր ջրերով աղմկել։ Իսկ այ երբ կհասկանաք դուք, որ այս գետը չունի ոչ սկիզբ, ոչ էլ ավարտ, այ այդ ժամանակ էլ կյանքի իմաստը ձեզ համար կբացահայտվի, քանի որ կդադարեք ձեր կյանքում սկիզբ ու ավարտ փնտրել։
ԱՎԱ ԱՐԴՈ