- Ինչպե՞ս է հնարավոր, որ դուք, կրթություն չունենալով, հանդիսանում եք աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Հավանաբար դուք նույնիսկ էլեմենտար բաներ չգիտեք։
- Ո՞վ է դա ձեզ ասել, - պատասխանեց միլիոնատերը։
- Կամայական հարցերի ցանկ կազմեք և ես ձեզ կտամ պատասխանները։
Լրագրողը կազմեց ամենանենգադավ հարցերի ցանկ։ Ստանալով այդ ցանկը, Ֆորդը իր առանձնասենյակ կանչեց իր բոլոր մասնագետներին։ Մի քանի րոպե անց, լրագրողը ստացավ այդ հարցերի պատասխանները։