Մի ունևոր մարդ իր տանը խնջույք կազմակերպեց, որին հրավիրեց ընտրյալ հյուրերի։ Այդ ժամանակ գյուղ էր ժամանել Ուսուցիչն իր աշակերտների հետ։ Տանտերը խնջույքի հրավիրեց նաև Ուսուցչին, որպես հարգված մարդու։ Խնջույքի տերը ուզեցավ, որ Ուսուցիչը նստի իր կողքին, սեղանի գլխավերևում, բայց Ուսուցիչը շնորհակալություն հայտնելով տանտիրոջը, հրաժարվեց, նախընտրելով լինել իր աշակերտների ու այն մարդկանց կողքին, ով ցանկություն ուներ խոսել Ուսուցչի հետ։ Այդ պատճառով էլ տանտերը թողեց ամեն բան այնպես, ինչպես կար։
Զրույցի ժամանակ խոսքը գնաց այն մասին, թե ինչն է ավելի լավ՝ կարդալ թե՞ լսել առակները, ո՞րն է ավելի օգտակար հասկանալու համար։ Հյուրերից մեկը ոգևորված ասաց՝
— Ես կարդացել եմ ձեր հոյակապ աշխատությունները, Ուսուցիչ, բայց հավատացեք, ինչպես է բախտներս բերել, որ նստած ենք ձեր կողքին ու լսում ենք ձեզ։
Աշակերտը, ով նստած էր Ուսուցչի կողքին հարցրեց՝
— Ուսուցիչ, ընտրյալը նման չէ՞ արդյոք խնջույքի հրավիրվածի։
Ուսուցիչը պատասխանեց՝
— Նա նման է խնջույքի տիրոջ, ով ասում է խնջույքին հրավիրվածին՝ «Որտեղ ուզում ես նստի», ու հետո չի հարցնում նրան՝ «Ինչու՞ դու այդտեղ նստեցիր»։
Խնջույքից հետո աշակերտը հարցրեց Ուսուցչին՝
— Իսկ մինչ այն, որ ընտրյալը դառնա խնջույքի տերը, ու՞մ է նա նման։
Ուսուցիչը պատասխանեց՝
— Նա նման է անսանձ ավանակի, որին հեծնել էր Հիսուսը երբ մուտք էր գործում Երուսաղեմ։ Նա նման է մարդու, ով քառասուն օր ու գիշեր մեծ պասը պահելով, չարչարված է լինում ու ուժասպառ, բայց ոչ ուրիշի կարծիքն է վերցնում, ոչ իրենը օգտագործում։ Նա նման է Հրեշտակի, ով ապրել է, չիմանալով ոչ անունը, ոչ լեզուն, ոչ ցեղը, ոչ ծագումն իր մինչ այն պահը, երբ նրա արյունը հարություն չառավ, ու նա իր արյան ձայնին դիմեց ու տեսավ որ չի գտնում նմանին։
Գալինա Ստրելկովա
