Երիտասարդը հայտնագործեց տարածության խնայման միջոց թատրոնի պարտերում, դրա համար մի շարք հնարամտություններ կիրառելով: Նրա ընկերը, հրավիրովի ընթրիք կազմակերպեց, հրավիրելով քսան միլիոնատերերի, հույսով, որ նրանք կհետաքրքրվեն հայտնագործությամբ: Ընթրիքի ժամանակ, երիտադարդին հաջողվեց համոզել միլիոնատերերին իր հաշվարկների օգտավետության ու հեռանկարայնության մեջ, որը խնայում էր մոտ վեց հարյուր ստանդարտ թատրոնի բազկաթոռներ,
ու հյուրերն արդեն պատրաստ էին ֆինանսավորել հայտնագործությունը, որը նրան հարստություն էր խոստնում:
Սակայն ի դժբախտություն, երիտասարդը սկսեց հաշվել եկամուտի տարեկան հաշվարկները, եթե իր հայտնագործությունը տարածվի աշխարհի բոլոր թատրոնների, բոլոր եկեղեցիների ու օրենսդրական ժողովների դահլիճների վրա, դրան գումարելով բարոյական ու կրոնական բնույթի օգուտները այնպես, որ ավարտին, եկամուտի գումարները կազմեցին արդեն հազարներ ու միլիոններ:
Արդյունքը վշտալի էր` շշմած միլիոնատերերը շտապեցին լուռ հեռանալ, թողնելով ձախորդ գյուտարարին առանց ոչինչի ու նրա մասին համբավ տարածելով, թե նա կասկածելի մարդ է, ինչն էլ նրան ուղեկցեց մինչև իր կյանքի վերջը:
Օսկար Ուայլդ
