ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ՄԻՇՏ ԾԱՆՐՈւԹՅԱՆ, ԴԱՏԱՐԿՈւԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՏԻԱՅԻ ԶԳԱՑՈՂՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՄ ՈւՆԵՆՈւՄ

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անունն է X, ես 23 տարեկան եմ: Ապրում եմ Y քաղաքում, ծնողներիս հետ (երեխա չունեմ): Ես դժվար իրավիճակում եմ:

Ես բարի եմ, խելացի, հանգիստ, տպավորվող, բռնկուն: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է...

Հիմնականում լավ, որոշ մարդիք թերագնահատում են:

Իմ մոտ պարբերաբար դեպրեսսիաներ են: Չեմ կարողանում ինքս ինձ գտնել: Ամեն ինչ սկսեց 1.5 տարի առաջ: Ուսումս վերջացրեցի, բայց չի ստացվում կյանքում ինքնահաստատվել: Ինչ որ պոռթկումներ ունեմ, սակայն չեմ հասկանում, թե որ ուղղությամբ՝ հասարակական կյանքին մասնակցելու ձգտում, փնտրտուք, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս: Արդեն 3 տարի է աշխատում եմ ինձ դուր չեկող գործի մեջ (ոչ իմ մասնագիտությունով), սակայն վախենում եմ ազատվել և մնալ առանց միջոցների: Հաճախ գլխումս հարց է ծագում, թե ինչի համար եմ ապրում: Ամեն ինչի նկատմամբ ապատիա, ալարկոտություն ունեմ, պարբերաբար փակվում եմ ինքս իմ մեջ, ցանկություն չեմ ունենում շփվել շրջապատիս հետ: Արձակուրդները և հանգիստը՝ դրական են անդրադառնում, սակայն ժամանակի ընթացքում դեպրեսսիան վերադառնում է: Սուր իրավիճակները և լարվածությունը աշխատավայրում, անգույն առօրյան և անհետաքրքիր աշխատանքը իմ մեջ դեպրեսսիա են առաջացնում:

Փնտրտուքի մեջ տարբեր կազմակերպություններ եմ գնացել, փորձում էի իմ անմիջական մասնագիտությամբ (լրագրող) աշխատանք գտնել, ընդ որում նույնիսկ այդ ժամանակ համոզված չէի, թե ինձ այդ աշխատանքը անհրաժեշտ է: Եղել է, որ ինչ-որ կազմակերպության ակտիվ անդամ եմ դարձել, սակայն ոգևորությունս շուտ անցել է: Փնտրտուքը շարունակում եմ, սակայն ավելի պասսիվ: Ինչու՞ ծանրության, դատարկության և ապատիայի զգացողությունները ինձ հանգիստ չեն թողնում ունենում, ժամանակ առ ժամանակ թուլանալով և ուժգնանալով:

Լրացուցիչ ուզում եմ հայտնել, որ մեծ քաղաքում անձնական կյանք չես ունենա:

Պատասխան՝

Հարգելի X:

Դուք ուզում եք ասել, որ մեծ քաղաքւմ ընտանիքներ չեն կազմվում, և բոլորը ապրում են Ձեզ նման՝ ապատիայի մեջ: Իհարկե ոչ: Մեղավորն այստեղ քաղաքը չէ, այլ Դուք, որ սահմանափակում եք Ձեր հնարավորությունները և կյանքը ներքին անիմաստ պատերով և սահմաններով:

Ձեր նամակից ես կարող եմ գլխի ընկնել, որ Դուք դեպրեսսիայի մեջ եք: Դուք նկարագրում եք դեպրեսսիային բնորոշ բոլոր նախանշանները, և սովորաբար այդ վիճակում մարդուն թվում է, որ իր մոտ ոչ մի արժեքավոր բան չի ստացվում: Շարունակելով այսպես, Դուք կարող եք շատ բան կորցնել, և մնալ առանց ոչնչի: Դուք արդեն Ձեր ինքնագնահատականի մեջ լուրջ կորուստներ եք տվել: Դեպրեսսիան՝ հիվանդություն է, որը նույնպիսի բուժման կարիք ունի ինչպես անգինան կամ գրիպը, և նրան անտեսել չի կարելի: Նա կարող է մարդուն բազում անձնային, ֆինանսական և այլ տիպի վնասներ հասցնել: Խորհուրդ եմ տալիս վերաբերվել դրան լրջորեն: Դիմեք համապատասխան մասնագետի, Ձեր քաղաքում, և փորձեք որոշակի ժամանակ և միջոցներ տրամադրել դրանից ձերբազատվելու համար: Ես կարծում եմ, որ դեպրեսսիայից ձերբազատվելուց հետո, Ձեր հիմնական խնդիրները կվերանան, և Դուք կշարունակեք կյանքից հաճույք ստանալ այնպես, ինչպես նախկինում:

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: