ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՐՏԱՀԱՅՏԵՔ ԶԱՅՐՈՒՅԹԸ

Ջեյնը «պայթում է» մանրուքներից, գոռում է, վատախոսում, երբեմն էլ բռունցքներով հասնում մարդկանց վրա: Բոբը՝ հանգստության և փափկության մարմնացում է, և երբեք իրեն թույլ չի տալիս նույնիսկ ձայնը բարձրացնել: Ի՞նչ ընդհանուր բան ունեն նրանք: Երկուսն էլ ունեն էմոցիաները, մասնավորապես՝ զայրույթը արտահայտելու խնդիրներ:

ԶԱՅՐՈՒՅԹԸ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱԿԱԶԴՈՒՄ Է:

Զայրույթը՝ վիրավորանքի կամ վշտանալու նկատմամբ մարդու բնական հակազդումն է: «Բարկության էմոցիան, իր ծագումով սերում է կենդանական աշխարհից, որի ներկայացուցիչները վտանգների հանդիպելով, կանգնում են ընտրության առաջ՝ փախչել, թե հակահարված տալ», — համարում է Տէմպլի համալսարանի հոգեթերապևտ Բեվերլի Էնջելը (Beverly Engel):

«Արդյունավետ հակահարված տալու համար, բարկության հզոր բացասական էմոցիայի տեսքով իմպուլս է անհրաժեշտ, որը շատ կենդանիների՝ հատկապես գիշատիչների մոտ, գենետիկորեն ամրագրված է որպես ռեֆլեկտոր հակազդում», — համարում է նա:

Զայրույթը՝ պաշտպանական ֆունկցիա է կատարում, պահպանելով տեսակը ոչնչացման վտանգից: Որոշ մարդիք այնքան զգայուն են, որ նույնիսկ անվտանգ իրավիճակները ընկալում են որպես հարձակում, և ագրեսիվ հակազդում են դրանց՝ մի փոքր առաջ ընկնելով, դուրս են տալիս իրենց բացասական էմոցիաները, որպեսզի ապահովագրվեն: Հենց նրանք էլ հաճախ դիմում են հոգեբանների, զայրույթի պոռտկումը հաղթահարելու խնդրանքով:

ՆՈՒՅՆ ԲԱՆԻ ԵՐԿՈՒ ՀԱԿԱԴԻՐ ԿՈՂՄԵՐԸ:

Խնդիրներ առաջանում են ոչ միայն բռնկուն մարդկանց մոտ, ովքեր մշտապես գոռում են, հայհոյում և հակված են ֆիզիկական ագրեսսիայի: Հոգեբանները պնդում են, որ այն մարդիք, ովքեր իրենց զայրույթը ոչ մի կերպ ի ցույց չեն դնում, նույնպես էմոցիոնալ առողջ չեն:

«Դուք զայրույթից չեք ձերբազատվում, նույնիսկ եթե հաջողվում է խուսափել բացահայտ կոնֆլիկտից»,— պնդում է Էնջելը իր նոր՝ «Հարգիր քո զայրույթը» գրքում: Ձեր գրգռվածությունը կարտահայտվի նեղացնողների մասին բամբասանքով, նրանց մեղադրանքներ ներկայացնելով և մշտական վեճերով, որը, շփման մեջ, նույնպես կաշխատի Ձեր դեմ:

Ահա մի քանի ուրիշ նախանշաններ այն բանի, որ Դուք Ձեր զայրույթին երբեք ազատություն չեք տալիս՝

  1. Դուք թույլ եք տալիս, որ ուրիշները թափեն իրենց զայրույթը Ձեր վրա:
  2. Դուք վախենում եք արտահայտել Ձեր բարկությունը:
  3. Ձեր զայրույթը արտահայտելու փոխարեն, գերադասում եք նեղացնողից լուռ վրեժ լուծել:
  4. Դուք թույլ եք տալիս ուրիշներին, Ձեր երեխաների հետ վարվել այնպես, ինչպես Դուք ճիշտ չեք համարում:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԱՌԱՆՑ ԱԳՐԵՍՍԻԱՅԻ:

Ոչ կոնֆլիկտային մարդիք պետք է սովորեն արտահայտել իրենց զայրույթը: «գաղտնիքը նրանում է»,— ասում է Էնջելը,- «որ դա անել առանց ագրեսիայի»: Նա խորհուրդ է տալիս սկսել ուրիշ մարդկանց հետ զրույցի ընթացքում, սեփական զգացմունքների նկարագրությունից, օրինակ՝ մեկ շաբաթվա ընթացքում: Նրանց վրա «մարզվելով» փորձեք Ձեր էմոցիաները արտահայտել գործընկերոջ կամ ամուսնու հետ շփման ընթացքում:

Առանց կոնֆլիկտի բերելու զայրույթը արտահայտելու ամենաարդյունավետ ձևը՝ դա ոչ մեկին չմեղադրող պնդմանը բերելն է, որը բաղկացած է երկու հիմնահարցից՝ այն փաստից, որ Դուք զայրացել եք, և բացատրությունից, թե ինչու: Այսպիսի պնդման պարզագույն ձևը կունենա հետևյալ տեսքը՝ «Ես զայրացած եմ, որովհետև... Ես ուզում եմ, որպեսզի հասկանաս, որ...»:

Էնջելը առաջարկում է չօգտագործել «Դու»-դիմելու ձևը, քանի որ դա կստիպի զրուցակցին պաշտպանվել, և կբերի կոնֆլիկտի: Նա խորհուրդ է տալիս օգտագործել «Ես»-դիմելու ձևը, չվիրավորել, և չօգտագործել «երբեք» և «միշտ» բառերը: Արտահայտելով Ձեր էմոցիաները մի մոռացեք մարմնի լեզվի մասին՝ աչքերի կոնտակտը, դեմքի արտահայտությունը և շարժումները: Հսկեք նաև Ձեր ձայնի բարձրությունը և տոնայնությունը: Եվ ամենակարևորը՝ հիշեք, որ զայրույթը և բարկությունը, նորմալ և առողջ հակազդումներ են, եթե դրանք չեն չարաշահվում: