«ՄԱԴԱԹՅԱՆ» հոգեբանական կենտրոնը կազմակերպում է «ՆԼԾ պրակտիկ»՝ հերթական Նեյրո-Lինգվիստիկ Ծրագրավորման թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:
«ՄԱԴԱԹՅԱՆ» հոգեբանական կենտրոնը կազմակերպում է «ՆԼԾ պրակտիկ»՝ հերթական Նեյրո-Lինգվիստիկ Ծրագրավորման թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:
ՆԼԾ-ի մասին կան բազմաթիվ գրքեր, տեսանյութեր, հոդվածներ, անց են կացվում բազմաթիվ վեբինարներ, թրեյնինգներ և սեմինարներ:
Կարելի է ուղղակի գրքեր և հոդվածներ կարդալ՝ դա Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Տերմինները կարելի է սովորել գլոսսարիումում, իսկ դրանց նկարագրությունները և այլ բաներ՝
ՆԼԾ-ի մասին պտտվում են բավականին շատ զվարճալի բամբասանքներ, որոնցից ելնելով, ես արդեն պետք է ունենայի բավականաչափ զոմբի-ծառաներ և ահռելի գումար բանկային հաշվին: Կամ ասում են....
Իրականում ՆԼԾ-ն ուղղակի հոգեբանության ուղղություններից մեկն է: Շատ արդյունավետ, երևի թե ամենաարդյունավետը այս պահին: ՆԼԾ օգտագործում են հոգեբաններից, հոգեբույժներից, սպորտսմեններից, հռետորներից, բիզնեսմեններից և քաղաքական գործիչներից շատերը:
ՆԼԾ-ում կան բազմաթիվ, բավական հեշտ, բայց արդյունավետ բաներ: Որոնց օգնությամբ Դուք կարող եք շատ արագ և հեշտ ստանալ կոնկրետ արդյունք:
ՆԼԾ-ով իմ տարվածությունը սկսեց մի այդպիսի արագ և նկատելի արդյունք ձեռք բերելուց հետո: Շատ վաղուց, երբ ես դեռ երիտասարդ էի և ակտիվ զբաղվում էի ինքնակատարելագործմամբ, հոգեբանության շատ ուղղություններ, որը ես փորձել էի՝ իսկ դրանք բավականին շատ էին, ինձ խոստացել էին, որ երբևէ արդյունք կունենամ և այդ ԵՐԲԵՎԷ-ն շատ անորոշ էր:
ՆԼԾ-ի օգնությամբ Դուք կկարողանաք՝
ՆԼԾ-ն դա հաջողակության մոդելավորման տեխնոլոգիա է: Կան մարդիկ, ովքեր վարպետ են մի ինչ-որ գործում՝ շփման մեջ, բիզնեսում, ինքնաղեկավարման մեջ, սպորտում, հոգեթերապիայում: Եվ մենք շատ ենք ցանկանում բացահայտել նրանց հաջողակության գաղտնիքները, գաղտնի իմացությունները և թաքնված կարողությունները: Այ, ՆԼԾ-ն էլ հենց դրանով է զբաղվում՝ տարբերակում է մտցնում վարպետության գաղտնիքներում և դրանք դարձնում է հասանելի բոլորի համար: Եվ արդեն կուտակվել են բազմաթիվ հասանելի հաջողակության մոդելներ՝
Այս «ՆԼԾ-պրակտիկ» կուրսը նույնական է աշխարհում ՆԼԾ հեղիանակավոր հաստատությունների կողմից ընդունված «ՆԼԾ-պրակտիկ» կուրսի հետ: Այն համաձայնեցված և հաստատված է՝
Եվ այսպես, ընդհանրացնելով, կարելի է ասել, որ ՆԼԾ -ի տեսությունը և պրակտիկան օգնում են.
ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել նպատակներին: Այլ խոսքով` նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին, նույնիսկ ավելին` շատ բան իմանալ, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ես: ՆԼԾ-ի հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատի հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները («նեյրո»), որոնց գոյության մասին նույնիսկ չեք էլ ենթադրել: Բացի այդ, ՆԼԾ -ն օգնում է միանգանայն բացառիկ կերպով օգտագործել լեզուն («լինգվիստիկ») նպատակներին հասնելու համար: Վերջապես դրա շնորհիվ կարելի է սովորել ղեկավարել մտավոր ընդունակությունները,
ՆԼԾ հապավման ետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, հեղափոխական մոտեցում: Ոմանք անվանում են այն «անձի կատարելագործման արվեստ և գիտություն» կամ «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն»: ՆԼԾ-ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու արդյունավետ և փորձված միջոցներ, վարքագիծն ու մտածողությունը փոխելու գործնական հնարավորություններ:
Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են դրա հասարակ սկզբունքներն ու...