Մահը՝ հանցագործություն չէ: Ինչու՞ ենք բոլորս վախենում մահից: Մահը՝ կյանքի մի մասն է: Երբ երեխա է ծնվում, բոլորը ժպտում են: Բոլորն են ուրախանում ծնունդով: Մահից վախենում են՝ կրոնի պատճառով: Մինչքրիստոնեական շրջանում, մահից ոչ-ոք չէր վախենում: Այն ժամանակ մարդիք գիտեին, որ դա կյանքի մի մասն է, և որ ամեն մարդ ստիպված է դրա միջով անցնելու: Ինչու՞ վախենալ մահից - նա միևնույն է գալու է: Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինի դա, տանջալի թե թեթև:
Այն հարցը՝ բարեգութ հրեշտակ է Ջեկ Կևորկյանը թե մոլագար, հերոս թե սերիական մարդասպան, հիմա, նրա ազատություն ստանալուց հետո անհանգստացնում է ամերիկյան հասարակությանը ավելի շատ, քան առաջ:
Այն պահին, երբ Ջեկը դուրս էր գալիս բանտից, միչիգանի կաթոլիկները դիմեցին ամերիկյան մամուլին կոչով՝ չհերոսացնել Կևորկյանին - ամենամեծ մեղավորին, ասելով, որ այդ մարդը որոշել է մի քիչ Աստծո դերում լինել: Սակայն Ջեկը հերոս էր դարձել դեռ մի քանի տարի առաջ, ընկնելով ХХ դարի ամերիկյան գրականության մեջ: Կուրտ Վոննեգուտը, իր պատմվածքների վերջին հավաքածուն այդպես էլ կոչել էր՝ "Աստված Ձեզ առողջություն տա, դոկտոր Կևորկյան": Հավաքածուն լույս է տեսել 2001 թվականին, երբ Ջեկը դեռևս բանտում էր: Վոննեգուտի պատմվածքներում, Դոկտորը կատարում է նույն ֆունկցիան, ինչ որ կյանքում՝ գրողը անձամբ վարձում է նրան ժամանակավոր ինքնասպանության համար - այն աշխարհ մեկնելու և Հիտլերից և Շեքսպիրից հարցազրույց վերցնելու նպատակով: Երբ Ջեկը, ոչ այնքան առողջ (նրա մոտ սրանում է հեպատիտ С-ն, որը նա ձեռք էր բերել դեռևս զինվորական ծառայության ժամանակ՝ Կորեայում), ազատություն ձեռք բերեց, ինքը՝ Վոննեգուտը, արդեն կենդանի չէր: Այլընտրանքային մշակույթում նույնպես Կևորկյանը՝ հերոս է: Մինչև վերջերս գոյություն ունեցող Էֆթանազիայի արմատական եկեղեցու համար, որը պայքարում էր մոլորակի գերբնակեցման դեմ (նրանց գլխավոր նշանաբանն էր՝ "վերջ տուր քեզ - փրկիր մոլորակը"), Ջեկ Կևորկյանը, բնականորեն դարձավ առաքյալներից մեկը: Անգլերեն լեզվում, "կևորկինացումը" տարածված է նույնիսկ հակերների շրջանում՝ վերջերս առաջացավ "կևորկ" - կարելի է "կևորկացնել"՝ օրինակ կայքը կամ նախագիծը: Իմաստը հասկանալի է նույնիսկ առանց թարգմանության: Այս ժարգոնային բառերը արդեն մտել են հակերների նոր բառարանի երրորդ հրատարակության մեջ: Ջեկի, ականջի համար անսովոր հայկական ազգանունը և նրա ֆիգուրի ոչ միանշանակ լինելը, միշտ գրավել է մարգինալների ուշադրությունը՝ "Դոկտոր Մահի" պատվին հյուսվել են երգեր "Public Enemy" խմբի "Kevorkian" երգը և "Anal Cunt" հարդ-ռոք խմբի "Jack Kevorkian Is Cool"-ը: Ինքը՝ Կևորկյանը, 1997 թվականին, դեռևս բանտ ընկնելուց առաջ, ձայնագրեց ջազային կոմպոզիցիաների իր սեփական ալբոմը, որտեղ նա "Morpheus" կվինտետի հետ նվագում է ֆլեյտայի և օրգանի վրա: Սկավառակի հակառակ կողմում տպագրված էր մի քանի խոսք, Ջեկ Կևորկյանից՝
Կարող եմ վիխել, որ չեիք էլ կարող ենթադրել, որ այն մարդը, ում բոլորը շրջապատում անվանում են "Դոկտոր Մահ", Բախի և ջազի, Բեննի Գուդմանի և Արտի Շոուի մեծ երկրպագու է: Սակայն ես հուսով եմ, որ մի քանի տարուց իմ մասին կասեն՝ նա բժիշկ էր, ով փորձում էր թեթևացնել մարդկանց տանջանքները... Իսկ երաժշտությունը ինձ միշտ օգնել է այդ գործում:
Ջեկը սկսել է էֆթանազիայի տեսությունից՝ 80-ականներին հրատարակում էր հոդվածներ ամերիկյան և գերմանական ամսագրերում: Առաջին պրակտիկ փորձերը նա նախատեսել էր անց կացնել բանտում՝ մահվան դատապարտվածների վրա: Սակայն նրա դիմումները, ուղղիչ հիմնարկները մերժեցին: Իսկ Ջեկին պետք էր կենդանի հումքի հետ աշխատել: Այդ ժամանակ, 1987 թվականին, Կևորկյանը տվեց իր առաջին, հասարակ և հակիրճ հայտարարությունը, դետրոյդյան մի թերթում՝. "Բժիշկ-խորհրդատուն, խորհուրդ կտա, թե ինչպես ինքնակամ վերջ տաք Ձեր կյանքին": Նա առաջինն էր աշխարհում, ով պաշտոնապես գովազդեց ինքնասպանության մեջ օգնությունը:
Իմ գիտակցությունը ազատ է, ոչ մի փիլիսոփայություն, ոչ մի կրոն ինձ չի հուշում, թե ինչպես մտածեմ և ինչ անեմ: Ես Աստծուն չեմ հավատում: Ես հավատում եմ առողջ մտածելակերպին, ինչպես Թոմաս Ջեֆֆերսոնը կամ Բենջամին Ֆրանկլինը: Նրանք դեիստներ էին:
Կևորկյանի կյանքի գաղաբարը՝ նոր բժշկական մասնագիտության ստեղծումն է: Անգլերեն դա հնչում է այսպես՝ "obituary doctor": Հայերեն դա թարգմանելը դժվար է, որովհետև լեզուդ չի պտտվում, ասես՝ "բժիշկ թաղման համար": Բուժ աշխատող, ով օգնում է անհույս հիվանդներին վերջ տալ իրենց կյանքին, ինչքան հնարավոր է հեշտ ճանապարհով: Բժիշկ տերմինատո՞ր:
Ամերիկայում չեն ուզում էֆթանազիան լեգալացնել, որովհետև դրա հետ կկորցնեն մեծ գումարներ: Նրանք միլլիոններ են աշխատում հիվանդների և մահացողների վրա՝ դա դեղագործական հիմնարկներն են, բժիշկները, փաստաբանները, մասնավոր բուժարանները, հոսպիսները... Ամերիկայում ավելի ձեռնատու է մահացող լինել քան մահացած:
Կևորկյանը, զբաղվելով բժշկական պրակտիկայով, ելույթ էր ունենում էֆթանազիայի օգտին այն դեպքերում, երբ հիվանդին այլևս հնարավոր չէ բժշկական օգնություն ցուցաբերել, և նրա տանջանքները այնքան մեծ են, որ նրա հետագա կյանքը իր համար այլևս իմաստ չունի: Կևորկյանը, 1989 թվականին նախագծեց և պատրաստեց "ինքնասպանության մեքենա" (մերսիտրոնը), որը հիվանդի արյան մեջ մահացու դոզա անալգետիկներ և տոքսիկ նյութեր էր ներարկում, այն հիվանդների համար, ովքեր այլ ճանապարհով ի վիճակի չէին ինքնասպանություն գործել: 1990 թվականի հունիսի 4-ին, առաջին անգամ օգտագործեց և ինքնասպանություն գործեց նրա առաջին այցելուն, ով տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ, 1990-1998 թվականներին, մեսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ:
"Մեսիտրոն" - հայերեն "կարեկցող" - իրենից ներկայացնում է մի շտատիվ, երեք կաթիլայիններով: Նրանցից առաջինում, բարբիտուրատների խմբի ուժեղ քնաբեր նյութ է: Մյուսում - նյութ, որն պարալիզացնում է բոլոր մկանները, այդ թվում դիաֆրագմայի և կրծքավանդակի, և արգելակում է այցելուի շնչառությունը: Երրորդում - կալիումի քլորիդ է, որն կանգնեցնում է սիրտը: Այս ամենը կաթիլային կերպով ներարկվում է այցելուի երակի մեջ այն դեպքում եթե նա՝ այցելուն, այլ ոչ բժիշկը, բացի ծորակը:
Կևորկյանի գաղաբարները հիմնովին պախարակվեցին բժշկական հասարակության և ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991 թվականին, Կևորկյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու արտոնագրից: Հետագայում նա չորս անգամ կանգնել է դատարանի առաջ, բայց արդարացվել է վկաների ցուցմունքների անբավարար լինելու պատճառով: 1999 թվականի մարտին, Ջեկ Կևորկյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի որոշմամբ, Կևորկյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման՝ Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին, լավ վարքագծի համար, նահանգի պայմանական-վաղաժամկետ ազատող Հանձնաժողովի որոշմամբ, 79-ամյա Ջեկ Կևորկյանը, ժամկետից 2 տարի շուտ, ազատ արձակվեց:
Ես դա անում եմ, ոչ թե նրա համար, որ վերջ տամ կյանքին, այլ նրա համար, որ վերջ տամ այն տանջանքներին, որը վերապրում է մարդը: Իսկ ինչպե՞ս պետք է իրեն այս իրավիճակում պահեր բժիշկը: Չտեսնելու՞ տար: Եթե նա վախկոտ է՝ նա այդպես էլ կանի... Բժիշկները վախկոտ են - դուք ինքներդ էլ այդ բանը գիտեք: Նրանք ոչինչ չեն անի, ինչը կքչացնի իրենց եկամուտը կամ էլ կփչացնի իրենց համբավը: Ոչ մի նման բան, ոչ մի անօրեն բան, ինչը, Աստված մի արասցե, կարող է փչացնել իրենց կյանքը:
Ջեկին, երբեք չեն հետաքրքրել գումարները: Նա էժան բնակարաններ էր վարձում, երթևեկում էր հին մեքենաներով, իսկ հագուստը, սկզբունքորեն գնում էր սեքոնդ-հանդերից: Չնայած, որ նրա ծառայություններից օգտվողներից որոշների բարեկամները, առանձին հաշվի վրա բավական խոշոր գումարներ էին փոխանցում: Այդ գումարներից և ոչ մի ցենտ, Կևորկյանը իր վրա չի ծախսել՝ դրանք նախատեսված էին վերընշված գաղաբարը կյանքի կոչելու համար՝ երբ իշխանությունները վերջապես կհասկանան, թե ինչ "հիմար սխալ են թույլ տվել", արգելելով նրան պրակտիկայով զբաղվել: Ինքը, Ջեկ Կևորկյանը ասում է, որ իր մեջ հեղափոխությունը, որից հետո նա սկսել է զբաղվել իր այսօրվա գործունեությամբ, տեղի է ունեցել 1986 թվականին, Նիդերլանդներից - աշխարհում այն միակ երկրից, որտեղ բժիշկներին թույլ է տրվում անբուժելի հիվանդների խնդրանքով էֆթանազիա իրագործել, վերադառնալուց հետո:
Ըստ Ամերիկայն Հիվանդանոցների ասոցիացիայի վիճակագրության, ԱՄՆ-ի հիվանդանոցներում, ամեն օր մահանում է 6000 մարդ: Նրանցից 70%-ը կյանքից հեռանում են ինքնակամ, խնդրելով իրենց բուժող բժշկին անջատել կյանքին աջակցող համակարգերը կամ տալ դեղօրայքի մահացու չափ: Եվ բժիշկները կատարում են նրանց խնդրանքները: Դժվար է հավատալը, սակայն այդպես է գրում ամերիկյան մամուլը:
Ասում են, որ ոչ ոք չի սիրում կյանքը այնպես, ինչպես մարդը, որը որոշել է ինքնասպանություն գործել: Նա որոշում է իր կյանքին վերջ տալ հենց այն պատճառով, որ սիրում է այն կյանքի որակն ու ձևը, ինչից զրկվել է առհավետ,- համենայն դեպս նա այդպես է մտածում: Երևի այդպես էլ կա:
Իսկ Դուք կուզեի՞ք հավերժ ապրել: Ես հաստատ չէի ուզի: Մարդը մահկանացու է, և հիմարություն է այդ փաստի հետ վիճելը: Քանզի եթե մարդիք անմահ լինեին, ապա կկորեր ընտանիքի, ամուսնության և հետո երեխա ունենալու իմաստը և անհրաժեշտությունը: