Ժանսեմ, նույն ինքը՝ Հովհաննես Սեմերջյան - մարդ, ով նկարեց այն, ինչ նկարել չէր կարելի:
Ես ծագումով Կոնստանդինոպոլիսի մոտ գտնվող Սելեզ գյուղից եմ: Այստեղ է ծնվել հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, թուրքերը պարտություն կրեցին: Հույները, հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին նրանց համարյա մինչև մեր գյուղը: Մենք իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցինք, սակայն շուտով իրավիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ, 1922-23 թվականներին, թուրքերը անցան հակահարձակման նոսրացնելով հայերի և հույների շարքերը: Փախուստի ճանապարհին, շատերը իրենց նետում էին ջուրը: Նրանք նավակներով փորձում էին փախչել դեպի հարազատ վայրեր: Հույների հետ մենք էլ փախանք դեպի Սալոնիկի: Հիշում եմ, այն ժամանակ ես 3 տարեկան էի - ծովը կանաչ էր, երկինքը՝ կարմիր, նավակներից ձեռքեր էին կախ ընկած, ամենուր արյուն էր, կրակ և բոց: Յոթ տարի անց, մեր ընտանիքը տեղափոխվեց ապրելու Փարիզ: Լուվրում կախված է Դելակրուաի մի նկար: Տեսնելով այն ես ցնցվեցի: Թվում էր, թե այն նկարած է այն կյանքից, որը ես վերապրել էի մանկությունում: Այնուամենայնիվ, ես իմ այստեղ գտնվելը զարմանալի եմ համարում, և հաճախ հարցնում եմ ինձ՝ ի՞նչ եմ ես անում Ֆրանսիայում, այս մարդկանց հետ: Ոչ գլուխս է նրանց գլխին նման, ոչ սիրտս, ոչ էլ ապրելակերպս: Ինչու՞մ է պատճառը: Եվ պատասխանում եմ՝ պատճառը -
Եղեռնն է, ինչը ես բավական երկար ժամանակ չէի խիզախում պատկերել վրձնով:
Հոր մահից հետո, 1931 թվականին, Ժանսեմի մայրը Սալոնիկից տեղափոխվեց Ֆրանսիա ապրելու, որպեսզի կարողանա բուժել որդու կոտրված ոտքը, և նրանք հաստատվեցին ապրելու Փարիզի արվարձաններից մեկում՝ Իլի լե Մուլինոյում:
Այո, ես ինքս Եղեռնը չեմ տեսել, և զինվոր էլ չեմ եղել: Թուրքերը Կոնստանդինոպոլիսից չէին սկսել, քանի որ այնտեղ էին տեղակայված բազմաթիվ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ: Տեղահանումը սկսել էին գյուղերից: Իմ մայրն էր այդ մասին պատմում: Առաջին հերթին հավաքել էին բոլոր երիտասարդ տղամարդկանց, որոնց մեջ էր նաև իմ քեռին: Եվ բոլորին, այդ թվում նաև քեռուս կախել էին: Իմ ծնողները ոտքով հասել էին մինչև Բաղդադ: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են նրանք այդպիսի երկար ճանապարհ անցել ոտքով: Ես նրանցից միշտ փորձում էի իմանալ մանրամասները՝ ինչ են կերել, որտեղ են քնել: Այդ ժամանակ ես 7-8 տարեկան էի, և մայրս հաճախ էր պատմում կատարվածի և վերապրածի մասին: Հիմա այդ ամենը Ձեզ չեմ կարող վերապատմել, որովհետև այդ ամենը՝ մի ամբողջ պատմավեպի սյուժե է: Այդ տանջանքների մեջ նաև հրաշքներ են տեղի ունեցել՝ եզակի մարդկանց հաջողվում էր հասնել մինչև Դեր-Զոր և կենդանի մնալ: Մայրս հասավ: Մանկական տարիքում, այդ պատմությունները լուրջ ազդեցություն էին ունենում իմ հոգեկանի վրա: Այդ ամենը հնարավոր չէ նկարել: Երբ երիտասարդ էի՝ երազում էի այդ մասին: Սակյն ինքս ինձ ասում էի՝ դա հնարավոր չէ նկարել, անհնար է: Պետք է շատ հզոր լինես, որ կարողանաս այդ ամենը պատկերել: Առաջ ես երբեք չէի խիզախի դա անել:
Ժանսեմը բազմաթիվ արհեստավարժ պարգևների դափնեկիր է, որոնցից առաջինը դարձավ "Պրի պոպուլիստը"՝ նա ամենասկզբից, որպես իր ոգեշնչման առարկա ընտրեց թշվառներին, անկում ապրած և դժբախտ մարդկանց, Եղեռնի զոհերին և հայ փախստականներին: Հայտնի իմաստով, Ժանսեմը, ազգային պատմական հիշողության հաջորդական կրողն է, ինչը նա տարիներ շարունակ վերարտադրել է պատկերավոր շարքով: Ֆրասիացի տեսաբանները, Ժանսեմին անվանում են միզերաբլիստ - թշվառների նկարիչ: Իսկ որպես գունանկարիչ և գծանկարիչ - նա փայլուն է, նրա ստեղծագործությունների կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել՝ դրանք ձգում են: Նրա պերսոնաժների աչքերում թախիծ և հոգեկան տանջանքներ են: Բացի դրանից, նա հաճույքով պատկերում էր դիմակահանդեսներ, թատերական գործողություններ, արտիստներ և հաճախայդ ամենը տեղակայվում էր վենետիկայն միջավայրում: Սակայն նույնիսկ այդ աշխատանքներում, ամենուր առկա է կյանքի դրաման, ինչը ժամանակ առ ժամանակ հասնում է իրական տրագեդիայի մակարդակի: 2005 թվականին, Մեծ Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ, Ժանսեմը Երևան բերեց և թանգարանին նվիրեց այդ առօրեական թեմային նվիրված նկարների շարք: Հայկական արվեստում, ցավի և սարսափի այսպիսի կոնցենտրացիա գոյություն չունի:
Այդ պրոբլեմը, միշտ եղել է իմ մեջ, սակայն երբեք չեմ խիզախել սկսել: Թեման շատ դժվար է: Չափազանց դժվար է համազգային տրագեդիան արտահայտել գեղարվեստի միջոցով: Մորս պատմությունները ես անց եմ կացրել իմ միջով, տարիներ շարունակ վերաիմաստավորել եմ և միայն երկու տարի առաջ ինձ թույլ տվեցի սկսել աշխատել "Մորթը" շարքի վրա: Այդ ընթացքում ուրիշ ոչինչով չեմ զբաղվել՝ չէի էլ կարող: Սա իր իմաստով - Ռեքվիեմ է:
Ժանսեմի ութանասուն ամյակը արդեն լրացել էր, երբ նրա մեջ քնած հրաբուխը բացեց իր աչքերը: Հզոր լավայի հոսքերով, մեկը մյուսի հետևից սկսեցին ժայթքել քնած կրակի բազմաթիվ արտահայտումներով - "Երկնագույն Եղեռն", "Մորթի էպիզոդ", "Փախստականները", "Տրտմություն", "Բռնություն", "Մարտիրոսություն", "Կարմիր արև", "Մեռցնելու նախապատրաստություն", "Տեղահանություն", "Գողգոթան և Հիսուսը", "Ռեքվիեմ", "Մահվան հաղթանակը", "Փչացրած ծաղիկներ", "Խաչելություն", "Մորթ"... Ընդհանուր առմամբ՝ 34 կտավ:
Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն իմ բնույթով վատատես չեմ, այլ ընդհակառակը: Բայց եթե խորանանք, ապա իմ մեջ խորը վիշտ կտեսնենք - այդ վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում:
Ժանսեմը հոյակապ ձևավորումներ է տվել տասնյակ գրքերի, մասնավորապես Կամյուի, Բոդլերի, Լորկաի, Սերվանտեսի և այլ մեծանուն գրողների գրքեր: Նկարչի աշխատանքները զարդարում են աշխարհի բազմաթիվ թանկարանները:
Ամեն ինչ սկսվեց 1951 թվականին,- խոստովանվում է նա ավելի ուշ,- Այն ժամանակ ես իրար հետևից չորս հեղինակավոր մրցանակ ստացա, և իմ առջև բացվեցին պատկերասրահների դռները: Իմ աշխատանքները սկսեցին ակտիվ առնվել և արդեն 37 տարեկան հասակում ես անուն ձեռք բերեցի ու հարստացա:
Ժանսեմի կանայք - զարմանահրաշ ստեղծագործություններ են, որոնք լցված են հատուկ ճառագայթումով: Նրանց պատկերը՝ հորմոնիայի, թեթև ճիգի և օդային էրոտիզմի գեղեցիկ համակցություն է: Նրանք Աստվածուհիներ են, եթե նույնիսկ գտնվում են Մոնմարտրի էժանագին սրճարաններում և թախծելով, գլանակ են ճմրթում: Սկսնակ բալետի պարուհիներ, ներքաշված անդրկուլիսյան կյանքի մեջ, իրենց սիրած մարդու կողմից թողնված կոկետներ, անպաշտպան հրեշտակներ, որոնք ուշադիր նայում են այս դաժան աշխարհին: Թանկագին Ժանսեմ, որտե՞ղ եք Դուք նրանց գտնում: Ոչ, ոչ, Մոնմարտր գնալը մեզ չի փրկի՝ Փարիզի շրջանների գեղեցկությունն ու բովանդակությունը պետք է տեսնել հենց իր, նկարչի աչքերով, թե չէ տնակները կփլվեն և գույները կլուծվեն…
1956 թվականին, Ժանսեմը ընտրվում է Երիտասարդ Նկարիչների Սալոնի Պրեզիդենտ, իսկ 1958 թվականին, Մեքսիկայում ստանում է "Կամպարեզո" մրցանակը: Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզաննում, Բեյրությում և այլ քաղաքներում: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի շրջանակներում, նրա կտավները ցուցադրվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրված են Լուվրում, Ճապոնիայի ժամանակակից արվեստների թանգարաններում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և անձնական հավաքածուներում: