Մի անգամ, մի մարդ, ով տարված էր աստրալ ճանապարհորդություններով երազում, հայտնվեց մի տարօրինակ ու անապատային վայրում։ Մի ոչ մեծ հարթավայրում, սարերի մեջ նա գոմ տեսավ։ Սովորաբար նման գոմի մեջ մարդիկ անասուններ են պահում, բայց ի զարմանս իրեն, ճանապարհորդը այնտեղ տեսավ երեխաների։ Նայելով երեխաներին, մարդը վախ զգաց, որովհետև նրանց ձեռքերը կտրված էին, դաստակից մի փոքր վերևից։
Ճանապարհորդը մտածեց, որ հնարավոր է, ինքը գտնվում է հին Հնդկաստանում, բայց մոտենալով նկատեց, որ դրանք արտասովոր երեխաներ են, ոորոնց ծնում են կանայք։ Գոմի դարպասների վրա մարդը կարդաց հետևյալ գրառումը՝ «Այն ամենը, ինչ ծնվել է ոչ հանցագործությունից, բայց նաև չի մտնում օրենքի շրջանակների մեջ՝ ընդունված է համարել ոչ կատարյալ»։ Ճանապարհորդը որոշեց մոտենալ երեխաներին։ Հարցրեց՝
— Ո՞վ եք դուք։
— Մենք քո լավագույն գաղափարներն ենք, — պատասխանեցին երեխաները։
Մարդը անսպասելիությունից քարացավ, բայց հավաքելով ուժերը հարցրեց՝
— Ո՞ր գաղափարները։
Երեխաներից մեկը ասաց՝
— Հիշու՞մ ես «արևի ցոլքի» հետ մանկական զվարճալի խաղը։ Քո գլխին մի գաղափար եկավ։ Դու որոշեցիր, որ ես կարող եմ աշխատել այդ սկզբունքով։ Ու դու ճիշտ էիր։ Բայց քո վրա ծիծաղեցին ու դու հրաժարվեցիր ինձանից։ Քեզ անհրաժեշտ էր սովորել ու ամեն գնով քո գաղափարը կյանքի կոչել։ Բայց հիմա դու տեսնում ես այն, ինչ տեսնում ես։ Հեռացիր, իմաստ չունի, որ այստեղ մնաս։
Ճանապարհորդը արթնացավ մտքով, որ՝ «Չպետք է այդնես լինի, որ գաղափարների, որոնցից մարդկությունը ոչ մի վնաս չի կրում, այլ միայն օգուտ, «ձեռքերը կտրեն»», ու նկատեց, որ պառկած է բաց աչքերով։ Առաստաղին, ուղիղ ճանապարհորդի գլխավերևում թռչկոտում էր «արևի ցոլքը»։
Գալինա Ստրելկովա
