Շատ մարդիկ խմորից կարկանդակներ են թխում։
Մի հրեա, խմորից ֆալլոսներ էր թխում, ամենատարբեր միջուկներով։ Մի անգամ նրա կնոջը հարցրեցին, թե ինչ կասի նա այն մասին, որ ամուսինը իր, խմորից ֆալլոսներ է թխում։ Կինը պատասխանեց՝
— Ծանոթները նախատում են, իսկ ես սովորել եմ։
Հարցրեցին աշակերտները՝ Ուսուցչին, թե ինչ կասի նա։
— Մի օգտագործեք ձեր բանականությունը խմորի պես, — ասաց Ուսուցիչը։ — Շատ հնարած բաներ՝ սուտ են։ Ինչպես անհնար է թխած Ֆալլոսը ընդունել որպես իրական, այնպես էլ անհնար է հորինածը ընդունել որպես ճշմարտություն։ Ճշմարտությունը միշտ ինքն իր մասին խոսում է։ Այն հարդորում է ձեզ չխուսափել ճշմարտությունից։
Այդ ժամանակ աշակերտները հարցրեցին Ուսուցչին՝
— Մենք գալիս ենք քեզ մոտ, որպեսզի լսենք քեզ։ Իսկ երբ հեռանում ենք, մեզանից շատերը մտորում են այն բանի մասին, ինչ ասել ես։ Ասա մեզ այսօր՝ եթե դու հացթուխ չես, ապա ո՞վ ես դու։
— Եթե ես բարի թթխմորի մեջ ալյուր չդնեմ, ապա խմորը չի բարձրանա, ու թթխմորը կթթվի։ Այդ ժամանակ ես հաստատ հացթուխ չեմ։ Բայց եթե խմորը լավ բարձրացել է, կթխվեն բարի հացեր, այդ ժամանակ ես վարպետ եմ, — պատասխանեց Ուսուցիչը։
Գալինա Ստրելկովա
