ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկրպագուները»

Մի անգամ հայրը իր հետ տարավ իր փոքրիկ որդուն, իր սիրած վոլեյբոլի թիմի ֆինալի խաղը նայելու։ Մինչ բոլորը նստում էին իրենց տեղերում, երեխան հետաքրքրությամբ զննում էր ամեն բան իր շուրջը, սակայն հենց խաղըշն արդեն սկսեց, նա սկսեց հորը տարբեր հարցեր տալ - ամեն բանի մասին, բացի վոլեյբոլից։ Հայրը փորձում էր պատասխանել այդ հարցերին, մշտապես շեղվելով տեսարանից, որի պատճառով նրանք եկել էին։

Մի քանի ժամ անց խաղն ավարտվեց։ Արդյունքը բոլորովին էլ սիրված թիմի օգտին չէր։

Դուրս գալով փողոց, հայրը կշտամբանքով նայեց որդուն ու ասաց՝

— Իսկ դու գիտե՞ս թե ինչու մեր թիմը պարտվեց։

— Ինչու՞։

— Որովհետև դու մշտապես ինձ շեղում էիր հարցերով, այն ժամանակ, երբ ես պետք է երկրպագեի մեր հավաքականի համար։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 1693 հյուր