ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Առաջինն ընտրում է»

Երկու ընկեր - Ելիզարն ու Կասյանը, կյանքում կողք-կողքի էին քայլում։ Բայց Ելիզարը միշտ իր ընկերոջից մի քայլ առջևում էր։ Ինչով էլ որ նա չզբաղվեր՝ սպորտով, զվարճանքով, գործերով - միշտ Ելիզարը առաջին տեղերն էր զբաղեցնում, հաղթում էր ամենատարբեր մրցույթներում, ավելի արագ էր կարյերա կերտում և այլն։ Իսկ Կասյանը միշտ ու ամենուր երկրորդն էր։

Բայց մի անգամ Կասյանը մի ճշմարտություն հասկացավ…

Դա տեղի ունեցավ երբ նրանք, ընկերներով գնացին քաղաքից դուրս՝ յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով։ Ճանապարհը կարճ չէր և նրանք մեկմեկու ետևից էին գնում՝ Կասյանը բնականաբար Ելիզարի հետևից։ Երբ տեղ հասան, Ելիզարը իր մեքենան կայանեց մի հարմար վայրում, ծառերի հովին։ Իսկ իր ընկերոջը բաժին ընկավ ավելի վատ տեղ։ Այդ ժամանակ էլ հարցրեց Կասյանը՝

- Ինչու՞ դու զբաղեցրեցիր այդ տեղը։ Ես իմ մեքենան ուզում էի այդտեղ կայանել։ ԵՎ ինչու՞ դու եկար հենց այս ճանապարհով, այլ ոչ անտառի երկայնքով, ախր այնտեղ ավելի քիչ դարուփոսեր կային։

- Առաջինը դու գնայիր, - պատասխանեց նրան ընկերը։ - Ու քեզ բաժին կհասներ և՛ հով կայանատեղին, և՛ քո ճաշակով ճանապարհը։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 130 հյուր