ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Փոխել ինքդ քեզ»

Մի քաղաքում վանդալիզմ էր տիրում։ Մարդիկ այնտեղ աղբը նետում էին որտեղ պատահի, անփույթ էին վերաբերվում իրերին և բոլորը միայն փչացնում էին ու քանդում։ Եվ բոլորը մինչև իրենց հոգու խորքը թքած ունեին իրենց քաղաքի վրա, յուրաքանչյուրն ուղղակի զբաղվում էր իր գործերով ու պրոբլեմներով։

Սակայն մի անգամ արտասովոր երևույթ տեղի ունեցավ՝ մետրոյում, գնացքում նստած, որը սլանում էր իր անվերջ թունելով, մի մարդ կարում էր պատռված նստատեղը։

Այդ ժամանակ հարցրեց նրան ինչ-որ մեկը հետաքրքրասերներից, այնպիսի զարմանքով, կարծես մարդը ինչ-որ արտասովոր բան է անում՝

- Ինչու՞ ես դու դա անում, ախր դրանով դու միևնույն է չես փոխի քաղաքի ընդհանուր պատկերը։

- Դրանով ես կփոխեմ ինձ, - պատասխանեց մարդը, խնամքով կապելով թելերը։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 556 հյուր