Թոռն եկավ Պապիկին այցելելու: Ծերունին սկսեց հարցնել նրան իր գործերից, սակայն թոռը քչախոս էր:
– Դու կարծես հոգնած լինես, կարծես մի մեծ ու ծանր կյանք ես ապրել, – նկատեց պապը:
– Դու ճիշտ ես, իմ կյանքում ոչ մի լավ բան չկա, – հոգոց քաշեց թոռը:
– Ես քեզ նվեր եմ պատրաստել, որպեսզի փարատեմ Քո տխրությունը, – ասաց Պապը:
– Ես այն դրել եմ գրասեղանիս դարակներից մեկի մեջ և մոռացել եմ թե որի մեջ եմ դրել:
Պապի գրասեղանը շատ հին էր և բազմաթիվ դարակներ ուներ:
– Հոգ չէ, ես այն շատ արագ կգտնեմ, – քմծիծաղ տվեց թոռը և սկսեց բացել մեկ դարակը մյուսի հետևից:
Շուտով նա գտավ նվերը, իսկ դրա տակ դրված էր մի գրություն՝ «Կյանքում բազմաթիվ դռներ կան, և դրանցից մեկի ետևում՝ ճակատագրի նվերն է»:
Իմաստուններն ասում են՝ «Պետք է յոթ դուռ ծեծել, որ մեկը բացվի»:
ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԼՈՊԱՏԻՆԱ