ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍԱԳԵՐԸ

Ապրում էին մի գյուղում... սագեր: Ամեն շաբաթ նրանք գալիս էին եկեղեցի և լսում էին Հոգևոր Հովվի քարոզը այն մասին, թե ինչպիսի հաճույք է թռչելը:

- Ինչու՞ ուղղակի քայլել գետնի վրայով: Դուք կարող եք թռչել, - հորդորում էր եկեղեցականը սագերին:

- Դուք կարող եք երկինք բարձրանալ, ճախրել ամպերի մեջ, թռչել դեպի տաք երկրներ: Դուք կարող եք թռչել:

Մինչև վերջ լսելով քարոզը, սագերը միահամուռ և համախմբվախ կռկռում էին «ամեն», խմբովի դուրս էին նետվում եկեղեցու դռնից և քայլում դեպի իրենց տները, որպեսզի զբաղվեն իրենց գործերով:

ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ