ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Նրանք երկուսն էին՝ Տղամարդն ու Կինը: Նրանք ինչ-որ տեղ գտել էին միմյանց և հիմա ապրում էին մի կյանքով՝ ինչ-որ տեղ ծիծաղելի, ինչ-որ տեղ աղի, մի խոսքով երկու ամենասովորական երջանիկների ամենասովորական կյանքով: Նրանք երջանիկ էին, որովհետև երկուսով էին, և դա շատ ավելի լավ է քան մենակ լինելը: Տղամարդը՝ Կնոջը Ձեռքերի վրա էր տանում, գիշերները՝ երկնքում աստղեր էր վառում նրա համար, տուն էր կառուցում, որ Կինն այնտեղ ապրի: Եվ բոլորն ասում էին՝

"Ախր ոնց կարելի է այս տղամարդուն չսիրել, ախր նա իդեալ է: Նման տղամարդու հետ հեշտ է երջանիկ լինել": Իսկ նրանք լսում էին բոլորին և ժպտում, ու չէին ասում ոչ ոքի, որ Տղամարդուց - իդեալ՝ Կինն էր սարքել:

Տղամարդն ուղղակի չէր կարող այլ կերպ լինել, ախր նա՝ ՆՐԱ կողքին էր: Դա նրանց փոքրիկ գաղտնիքն էր:

Կինը սպասում էր Տղամարդուն, դիմավորում և ճանապարհում, տաքացնում էր նրանց տունը, որ Տղամարդու համար տաք և հարմարավետ լինի: Եվ բոլորն ասում էին՝ "Բա ինչ: Ինչպե՞ս կարելի է նրան ձեռքերի վրա չտանել, ախր այդ կինը ստեղծված է ընտանիքի համար: Դժվար չէ նման կնոջ հետ երջանիկ լինել": Իսկ նրանք միայն ծիխաղում էին և ոչ ոքի չէին ասում, որ Կինը ստեղծված է միայն ՆՐԱ հետ ընտանիքի համար և միայն ՆԱ կարող է լավ զգալ իրեն այդ Կնոջ տանը: Դա իրենց փոքրիկ գաղտնինքն էր:

Տղամարդը քայլում էր, սայթաքում, ընկնում, հիասթափվում և հոգնում: Եվ բոլորն ասում էին՝ "Կնոջ ինչի՞ն է ՆԱ պետք, ծեծված և տանջված, ախր շրջապատում այնքան ուժեղ և կայացած տղամարդիկ կան": Սակայն ոչ ոք չգիտեր, որ ՆՐԱՆԻՑ ուժեղ աշխարհում տղամարդ չկա, ախր նրանք միասին էին, այսինքն՝ բոլորից ուժեղ: Դա Կնոջ գաղտնիքն էր:

Եվ Կինը վիրակապում էր Նրան, գիշերները չէր քնում, տխրում էր ու լաց լինում: Եվ բոլորն ասում էին՝ "Ի՞նչ է գտել Տղամարդը ՆՐԱ մեջ, ախր ՆԱ կնճիռներ ունի և աչքերկ տակ էլ կապտել է: Ախր Նա կարող է ավելի գեղեցիկ և երիտասարդ կին գտնել": Սակայն ոչ ոք չգիտեր, որ ՆԱ աշխարհի ամենագեղեցիկ կինն է: Արդյոք կարո՞ղ է որևե մեկը համեմատվել գեղեցկությամբ ՆՐԱ հետ, ում սիրում ես: Սակայն դա արդեն Տղամարդու գաղտնիքն էր:

Նրանք ապրում էին, սիրում և երջանիկ էին: Եվ բոլորը թյուրիմածության մեջ ասում էին՝ "Ինչպե՞ս կարելի է չհոգնեցնել իրար այս ընթացքում: Մի՞թե մի նոր բան չեն ուզում": Իսկ ՆՐԱՆՔ այդպես էլ ոչինչ չասացին: Ուղղակի նրանք միայն ԵՐԿՈւՍՆ էին, իսկ բոլորը՝ շատ, բայց նրանք բոլորն էլ միայնակ էին, այլ դեպքում նրանք ուղղակի ոչ մի հարց էլ չէին տալ: Դա նրանց գաղտնիքը չէր, դա այն բանն էր, ինչը չես բացատրի, և երևի դրա կարիքն էլ չկա: