Խոջան մտախոհ նստած էր լճի ափին: Հանկարծ պալատի կողմից հայտնվեց թափորը և երաժշտության հնչյունների տակ մոտեցավ ափին: Ակնթարթորեն ամեն կողմից հավաքվեց զբոսասերների բազմությունը: Փադիշահը բացեց իր քսակը և սկսեց մետաղադրամներ նետել ջուրը: Շատերը սկսեցին ցատկել ջուրը՝ հույս ունենալով գտնել արծաթե դիրհեմները:
Խոջան շրջվեց և գնաց դեպի շուկայի հրապարակը: Ամբոխից մեկը կանչեց նրան.
— Ինչո՞ւ ես հեռանում, մի՞թե քեզ հետաքրքիր չէ:
— Հետաքրքիր է, բայց ես այդքան խորը չեմ սուզվի:
— Իսկ եթե մետաղադրամ որսայի՞ր:
— Ես միևնույն է կգնայի շուկա: Նրանք բոլոր մետաղադրամները կբերեն այնտեղ, իսկ այն, ինչ հեշտությամբ է տրվել, բարձր չի գնահատվում: Հնարավոր է՝ ինձ էլ բախտ վիճակվի:
— Դա դու կարող ես ասել ցանկացածին, և նա կհավատա, բայց ես ճանաչում եմ քեզ. քո վարքագծում ավելի ծանրակշիռ պատճառ կա: Ասա՛ այն:
— Իսկ ե՛ս քեզ եմ ճանաչում, դրա համար էլ կասեմ: Մեկ շաբաթ առաջ պալատից կոկորդիլոս է փախել: Փադիշահը որոշեց ստուգել՝ արդյոք նա հասե՞լ է լճին, թե՞ դեռ դարանակալած սպասում է իր պալատական շատրվաներից մեկում:
Գրիգորի Սերգեև
