ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Միասնական ողջ աշխարհի հետ»

Մի անգամ, երիտասարդը իր ուսուցչի հետ քայլելով փողոցում, տեսավ մայթին հարբած մարդու՝ կեղտոտ, գարշահոտություն տարածող, անսափր, անավարտ գինու շիշը թուլացած ձեռքում։ Վերջինս խռռացնում էր։

— Այսպիսին կլինեի ես, եթե չլիներ Աստծո ողորմածությունը, — շշնջաց երիտասարդը։

Վարպետը նայեց նրա վրա ու առարկեց՝

— Ոչ։ Աստծո ողորմածությամբ դա դու ես։

Երիտասարդը չհասկացվ ու ուսուցիչը բացատրեց՝

— Ամեն անգամ, երբ դու տեսնում ես ինչ-որ բան արտաքին աշխարհում, մի առանձնացիր այլ միաձուլվիր դրա հետ։ Դարձիր միասնական տեսածիդ հետ։ Դարձիր միասնական ողջ աշխարհի հետ։ Թողտվություն մի տուր բաժանման մասին մտքերին։ Նայիր այդ մարդուն ու ասա՝ «Ահա ես՝ հարբած»։ Ուղղակի սովորիր տեսնել քեզ ամեն բանում։ Նայիր ու ասա՝ «Ես սա եմ»։ Գործարկիր այդ մոտեցումը ամեն օր, ու մեկ ամսից քո հայացքը կյանքի նկատմամբ ամբողջովին կփոխվի։

Ու երիտասարդը հետևեց այդ խորհրդին։ Մտովի նա մշտապես կրկնում էր այդ բառերը։ Նայելով մի ինչ-որ առարկայի նա ինքն իրեն ասում էր՝ «Ես սա եմ»։

Մի անգամ, զբոսանքի ժամանակ նա փորձեց բացատրել իր ուղեկցին, թե ինչու է նա այդպես ակնապիշ նայում իրեն շրջապատող առարկաներին։ Ակնհայտորեն, իր դեմքի արտահայտության մեջ ինչ-որ արտասովոր բան կար, ու ուղեկիցը հարցրեց նրան՝

— Ինչի՞ մասին ես մտածում։

— Հմ։ Ես մտածում եմ, որ ես սա եմ, — պատասխանեց նա։

— Դու դա՞ ես։ Ի՞նչ ի նկատի ունես։

Այստեղ երիտասարդը սկսեց ցույց տալ շրջապատող առարկաներին, ասելով՝

— Ես սա եմ, ու սա, ու այ նա…

Բայց ընկերը ընդհատեց նրան՝

— Ոչ, ոչ։ Դու՝ դա դու ես։

— Իրականում ոչ, — պատասխանեց երիտասարդը։ — Բարձրագույն իրականության աշխարհում դա այդպես չէ։ Մեր պատրանքների աշխարհում, ես՝ «ես» եմ ու գտնվում եմ այստեղ։ Բայց բարձրագույն իրականությունում, ես՝ ես եմ, ես՝ սա եմ, ու ես՝ դա եմ։

Ընկերը չափազանց զարմացած նայեց նրան։

— Չե, իրոք, — պնդեց երիտասարդը։ — Ես՝ նա եմ… ինչ ես կամ։

Ու այստեղ նրա մեջքով սառը քամի անցավ։ Նա հանկարծ պատկերացրեց, թե ինչպես է Աստված թափառում աշխարհով, մատնացույց անելով առարկաներն ու ասում թերահավատությամբ տրամադրված մարդուն՝ «Ես նա եմ, ինչ ես կամ»։

Այդ պահին նա ազատություն ձեռք բերեց։

Նիլ Դոնալդ Ուոլշ

 
 

Այժմ կայքը դիտում են 3742 հյուր