Յոթ հոգիներ հավաքվել մի կանթեղի կողքին, որի վրա անուն էր գրված։ Բավականություն ստանալով նուրբ, փափուկ լույսով, յուրաքանչյուր հոգի կարդում էր այդ անունը իր կերպով։
Մեկը ասաց՝
— Դա երանությունն է։
Երկրորդը ասաց՝
— Դա իմաստությունն է։
Երրորդը ասաց՝
— Դա համբերությունն է։
Չորորդը ասաց՝
— Դա սերն է։
Հինգերորդը ասաց՝
— Դա բարությունն է։
Վեցերորդը ասաց՝
— Դա անկեղծությունն է։
Յոթերորդը, թեթև փչեց կանթեղի վրա, քիչ մնալով հանգցնի այն ու ասաց՝
— Դա կենդանի ճշմարտությունն է ու այն անպաշտպան է հիմարության առջև։
Գալինա Ստրելկովա
