ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Աղվեսի պոչը»

Մի անգամ Ուսուցիչն ասաց աշակերտներին՝

— Հիշու՞մ եք աղվեսի մասին հեքիաթը, որը փախչում էր շներից։ Թաքնվեց նա իր բնի մեջ ու հարցնում է՝

— Աչուկներ, ի՞նչ էիք դուք անում։

— Մենք նայում էինք։

— Ականջներ, ի՞նչ էիք դու անում։

— Մենք լսում էինք։

— Պոչիկ, իսկ դու՞ ինչ էիր անում։

— Ես քեզ խանգարում էի վազել, — պատասխանեց պոչը։ Այն աղվեսի մոտ գեղեցիկ էր։

Բարկացավ աղվեսը պոչի վրա ու ասաց՝

— Վերցրեք, շներ, կերեք պոչս, — ու դուրս հանեց պոչը բնից։

Շները պոչից բռնեցին ու պատառոտեցին ողջ աղվեսին։

Ուսուցիչն ավելացրեց՝

— Եթե պոչը, աղվեսից իմաստուն լիներ, նա կլիներ գլուխը։ Եթե բարին եք կամենում, պոչի վրա մի բարկացեք, քանզի ասված ճշմարտությունը կարող է ձեր պոչն էլ լինի։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 450 հյուր