Մեկը, ով գիտելիք էր փնտրում, խնդրեց իմաստուն ճգնավորին լինել իր ուսուցիչը: Վերջինս հրաժարվեց:
— Բայց ինչո՞ւ:
— Ասա՛ ինձ, եթե ծովում նավը փոթորկի ենթարկվի, և դու լինես տախտակամածին, ապա կսկսե՞ս փնտրել նավապետին, թե՞ կկառչես նավի կայմից:
— Կկառչեմ կայմից, որպեսզի ալիքն ինձ չտանի:
— Բայց չէ՞ որ նավապետը նավի վրա ամենագիտակն է, ինչո՞ւ չգտնես նրան:
— Փոթորկի ժամանակ նավապետը չի օգնի:
— Ապա ինչո՞ւ ես քո կյանքում զբաղված «նավապետ» փնտրելով:
— Բայց չէ՞ որ դուք էլ եք փնտրում, և փնտրելու ձեր փորձը իմից շատ ավելին է…
— Ե՞ս: Ինձ արդեն տարել է ալիքը:
Գրիգորի Սերգեև