ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Ընտանիքն իր հանգիստը անց էր կացնում ծովափին: Երեխաները լողում էին ծովում և ավազե դղյակներ կառուցում: Հանկարծ հեռվում երևաց մի փոքրիկ ծեր կին: Նրա ճերմակ մազերը ծածանվում էին քամուց, հագուստը կեղտոտ էր և քրքրված: Նա ինչ-որ բան էր փնթփնթում քթի տակ, ավազից ինչ որ առարկաներ բարձրացնելով դրանք դասավորում իր պայուսակի մեջ: Ծնողները իրենց մոտ կանչեցին երեխաներին և ասեցին որ հեռու մնան այդ պառավից:

Երբ ծեր կինը անցնում էր նրանց մոտով, շուտ-շուտ կռանալով, որպեսզի ինչ-որ բան բարձրացնի, նա ժպտաց այդ ընտանիքին, սակայն ոչ ոք չպատասխանեց նրա ողջույնին:

Շատ շաբաթներ անց նրանք իմացան, որ այդ փոքրիկ ծեր կինը իր ամբողջ կյանքը նվիրել էր այն բանին, որ ծովափնյա ավազից հավաքի բոլոր ապակե բեկորները, որպեսզի այնտեղ խաղացող երեխաները չվնասեն իրենց ոտքերը: