ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ջուրն ուրախ ծփում էր իր հայրենի ծովի տարերքում: Բայց մի օր նրա գլուխը մի խենթ միտք եկավ, որ հասնի մինչև երկինք:

Նա օգնության դիմեց կրակին: Իր այրող բոցով նա ջուրը վեր ածեց տաք գոլորշու փոքրագույն մասնիկների, որոնք օդից ավելի թեթև եղան:

Գոլորշին անմիջապես վերև ձգտեց, բարձրանալով դեպի օդի ամենասառը շերտերը:

Հայտնվելով ամպերից էլ բարձր բարձրության վրա, գոլորշու կաթիլները այնպես սառեցին, որ ցրտից նրանց ատամն ատամի չէր գալիս: Որպեսզի ինչ-որ կերպ տաքանան, նրանք քիփ սեղմվեցին իրար, սակայն այդպես էլ դարձան օդից ծանր և անմիջապես սկսեցին ընկնել երկրի վրա սովորական անձրևի տեսքով:

Տառապելով մեծամտությամբ, ջուրը բարձրացավ երկինք, սակայն դուրս քշվեց այնտեղից: Ծարավ հողը կուլ տվեց անձրևը մինչև վերջին կաթիլը: Եվ ջուրը ստիպված եղավ դեռ երկար կրել իր պատիժը հողի մեջ, մինչև նորից կարողացավ վերադառնալ իր հայրենի ու հարազատ ծովը:

Լեոնարդո դա Վինչի