Կաղ մարդը, մի անգամ մտավ հյուրանոցի բակ և տեղավորվեց մյուս այցելուների մեջ:
"Իմ կաղ լինելու պատճառով, ես զրկված եմ արագ տեղաշարժվելու հնարավորությունից և չեմ հասցնի ներկա լինել սուլթանի կազմակերպած տոնին", – ասաց նա իր հարևանին:
Մարդը, որն նա դիմեց, գլուխը բարձրացրեց և ասաց՝
– Ես նույնպես հրավիրված եմ այդ տոնին, բայց ինձ համար ավելի դժվար է այնտեղ ընկնելը քան քո, որովհետև ես կույր եմ և ճանապարհը չեմ տեսնում:
Այդ ժամանակ նրանց խոսակցությանը միջամտեց երրորդ այցելուն: Նա ասաց՝
– Կա միջոց, որը օգտագործելով, երկուսդ էլ կարող եք հասնել Ձեր նպատակին, եթե միայն համաձայնեք օգտվել այդ միջոցից: Կույրը կարող է ճանապարհ ընկնել իր շալակին տանելով կաղին: Այս ձևով դուք կկարողանաք օգտագործել կույրի ոտքերը, որ արագ գնաք և կաղի տեսողությունը, որպեսզի ճիշտ ուղղությամբ գնաք:
Հենց այս կերպով էլ այս երկուսը հասան իրենց նպատակին, որտեղ նրանց սպասում էր աշխարհում դեռևս չտեսնված մի տոն:
Ճանապարհն անցնելուց հետո, նրանք կանգնեցին հանգստանալու մի ուրիշ հյուրանոցի բակում: Այստեղ նրանք հանդիպեցին ևս երկու դժբախտների, ովքեր նույնպես ուզում էին այդ տոնին հասնել, բայց չէին կարողանում: Կույրը և կաղը սկսեցին նրանց բացատրել իրենց հաջողության հասցրած միջոցի մասին, սակայն այս երկուսից մեկը խուլ էր, իսկ մյուսը լալ: Լալը լսում էր նրանց խոսակցությունը, բայց չէր կարողանում դա հաղորդել իր ընկերոջը, իսկ խուլը կարող էր խոսել, բայց ասելիք չուներ:
Այս երկուսը չհասան այդ տոնին այն պատճառով, որ այդ պահին մոտակայքում չկար այն երրորդ մարդը, ով ի սկզբանե կբացատրեր նրանց իրենց դժվարությունների յուրահատկությունները, և հետո միայն խորհուրդ կտար թե ինչպես հաղթահարել այդ դժվարությունները:
Պատմում են, որ մեծն Աբդուլ ալ-Կադիրը, իր սուֆիստի խալաթը կտակել էր թիկնոցի ժառանգորդին, ով պետք է ծնվեր իր մահից 600 տարի հետո:
1563 թվականին, Սաիդ Սիկանդար Շահը՝ Կադիրիյա օրդենից, ով ժառանգել էր թիկնոցի հաղորդման իրավունքը, որոշեց կանխագուշակված ժառանգորդի տեղակայումը, և հանձնեց շեյխ Ախմադ Ֆարուկիին՝ Սիրխինդից, օրդենի կառավարումը:
Այս ուսուցիչը, իր ժամանակին հաղորդակցված էր 16 դերվիշական օրդենների իր հոր օգնությամբ, ով երկար և վտանգավոր ճանապարհորդությունների ընթացքում հատիկ առ հատիկ հավաքել էր ցրված սուֆիստական իմաստությունները:
Համարվում է, որ հենց Սիրխինդում է կանխագուշակվել որ կհայտնվի մեծ ուսուցիչը, և սրբերի փոխարինորդը իր փոխարկմանն է սպասել մի քանի սերունդների ընթացքում: Ֆարուկիի հայտնվելու և բոլոր օրդենների ղեկավարների կողմից նրա ընդունման փաստ է հանդիսանում այն փաստը, որ հիմա, Նակշբանդիյան նվիրում են իրենց աշակերտներին, սուֆիզմի բոլոր 4 ուղղությունները՝ Չիշտի, Կադիրի, Սուխրավարդի և Նակշբանդի:
"Կաղը և կույրը" առասպելը վերագրվում է շեյխ Ախմադ Ֆարուկիին, ով մահացել է 1624 թվականին: Ենթադրվում է, որ այն պետք է կարդացվի միայն այն դեպքում, երբ աշակերտը իր վարպետից կստանա հատուկ բացատրություններ, կամ էլ Խակիմ Սանաիի "Կույրերը և փիղը" պատմության ուսումնասիրությունից հետո: