Երթևեկում էր մի անգամ ուշ երեկոյան, ամայի ճանապարհով մի մարդ ու նրա անիվը ծակվեց։ Նայելով բեռնախցիկի մեջ նա բացահայտեց, որ իր հետ ամբարձիչ չի վերցրել։ Նա շուրջը նայեց։ «Միգուցե ինչ-որ տեղ, ոչ շատ հեռու մարդիկ են ապրում, ու ես նրանցից ամբարձիչ կխնդրեմ», — մտածեց նա ու առաջ գնաց ճանապարհով։ Ճանապարհին նա սկսեց տեղի ունենալիքի պատմությունը հնարել։
«Շուրջս դաշտեր են, — տրտնջաց նա։ — Հնարավոր է, որ մինչև մոտակա տուն ստիպված կլինեմ շատ մղոններ քայլել»։ Բայց բավականին արագ առջևում ֆերմերի տուն երևաց։ «Արդեն շատ ուշ է, — մտածեց տղամարդը։ — Հավանաբար բոլորը քնած են»։ Այստեղ նա տեսավ, որ պատուհանում լույս է երևում։ «Հավանաբար գիշերալամպ է, — մտորեց քշվառը։ — Ողջ ընտանիքն արդեն քնած է։ Տանտերը հոգնել է դաշտում ամբողջ օրվա աշխատանքից ու նրան արթնացնելը հեշտ չի լինի։ Ստիպված կլինեմ դուռը մի ամբողջ հավերժություն ծեծել, մինչև իմ առջև բաց կանեն։ Ֆերմերը սարսափելի դժգոհ կլինի, որ իրեն անկողնուց դուրս են քաշել, իսկ իմանալով, որ ինձ ամբարձիչ է պետք, նա կպատասխանի՝ «Սատանան տանի, տղա, մի՞թե դու մտածում ես, որ ես պետք է հագնվեմ ու քարշ գամ խորդանոց, որպեսզի քեզ այդ անիծված ամբարձիչը տամ»։ Նա սարսափելի կչարանա ու ամենայն հավանականությամբ ուղղակի դուռը կշրխկացնի քթիս առջև, ու… ու…»։
Այն պահին, երբ մարդը մոտեցավ տան դռանը, նա իրեն անտեղի այնքան կերավ, որ էլ չասած։ Նա կատաղած դուռը ծեծեց, ու նրան անմիջապես բաց արեցին։
— Ի՞նչ է պատահել, — զարմացած հարցրեց ֆերմերը։
— Մի՞թե այդպես կարելի է վարվել, — դուրս տվեց եկողը։ — Ի՞նչ մարդ եք դուք։ Մի՞թե հասկանալի չէ, որ փորձանքի մեջ եմ ընկել։ Ու ընդհանրապես ես մի փոքրիկ բան եմ խնդրում։ Ինձ ուղղակի ամբարձիչ է պետք։ Ու մտքներովդ չանցնի դուռը քթիս վրա շրխկացնեք։
Եվ այդ պահին ֆերմերը շրխացնելով փակեց դուռը։
Նիկ Դոնալդ Ուոլշ
