ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Անտառ փախչող տղան»

Ապրում էր մի անգամ մի տղա, ով ամեն օր թաքուն փախչում էր անտառ մի քանի րոպեով։ Նրա հայրը սկսեց անհանգստանալ։ Ի՞նչ կարող էր տղան այնտեղ անել ամեն օր։ Մի անգամ հայրը հարցրեց նրան՝

— Ինչու՞ ես դու այդքան շատ ժամանակ անցկացնում անտառում։

Եվ տղան պատասխանեց՝

— Որպեսզի ավելի մոտ լինեմ Աստծուն։

— Դե, — ասաց թեթևացած հայրը, — դրա համար դու անտառ գնալու կարիք չունես։ Աստված ամենուր է։ Անտառում Աստվածն ուրիշ չէ, քան ցանկացած այլ տեղ։

— Այո, հայրիկ, — ժպտաց տղան, — բայց անտառում ես եմ ուրիշ դառնում։

Նիլ Դոնալդ Ուոլշ

 
 

Այժմ կայքը դիտում են 700 հյուր