Բանտից մի մարդ ազատվեց։ Նա չգիտեր ինչ անել և քայլում էր շուկայով՝ իր համար զբաղմունք փնտրելով։ Շուկայում նա հանդիպեց մի մարդու ով աղավնիներ էր վաճառում։ Նա այդ մարդու հետ խոսքի բռնվեց, ծանոթացավ, սկսեց հետաքրքրվել այդ գործով, և շուտով հմտանալով սկսեց աղավնիներ բազմացնել։
Մի անգամ նա աղավնիների մի խմբաքանակ վաճառեց, բայց մի քանի օր անց, վերջիններս վերադարձան իր մոտ տուն։ Մի որոշ ժամանակ անց, նա կրկին նրանց վաճառեց և նրանք կրկին վերադարձան։
Այսպես տեղի ունեցավ մի քանի անգամ։
Մի անգամ էլ այդ մարդը վաճառեց դրանց, ու նրանք չվերադարձան։ Նա ապրումների մեջ ընկավ, չգիտեր թե ինչ աներ, մտածում էր թե նրանց հետ ինչ-որ բան է պատահել։ Ամբողջ օրը նա ոչ մի տեղ չգնաց, նստել էր բակում ու սպասում նրանց։ Մեկ էլ հանկարծ տեսնում է — կիսաբաց դարպասից ներս է մտնում մի աղավնի, հետևից երկրորդը, նրա հետևից էլ մնացածները։ Զարմացավ մարդը, մոտ եկավ, ձեռքը վերցրեց ու տեսավ, որ նրանց թևերը կտրված են։ Նա հասկացավ, որ նրանք ոտքով քայլելով են վերադարձել տուն։
Կումար Խուկումատով
