Մի թեթևատլետ սպորտսմենուհի ոչ մի կերպ չէր կարող իր արդյունքները բարելավել։ Նա հանգիստ աղջիկ էր, սակայն որքան էլ որ չէր ջանում, ոչինչ չէր ստացվում — կարծես թե իր սահմանին էր հասել։ Նրա մարզիչը արդեն չէր հասկանում թե ինչ նախաձեռներ — և մարզումների համալիրն էր փոխում, և մեթոդիկան։ Ամեն բան զուր էր։ Անելանելիությունից նա որոշեց իր ենթակային առաջարկել, որ անցնի դոպինգի կուրս։ Մարմնամարզուհին համաձայնվեց, չնայած, որ գիտեր, որ դա օրինական չի և բացի սպորտային արդյունքից նաև վնաս է բերելու իր օրգանիզմին։
Բայց դե ինչ արած — սպորտային կարիերան նրա համար ամեն բանից կարևոր էր։
Մարզիչը բոլոր հոգսերն իր վրա վերցրեց և շուտով աղջկան անաբոլիկներ տվեց՝ սպիտակ հաբերի տեսքով։
— Ընդունիր երկու կոճակ առավոտյան և երեկոյան, ուտելու ընթացքում, — ասաց նա։ — Եվ քանի դու անաբոլիկներ ես ընդունում, անհրաժեշտ է ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
— Լավ, — համաձայնվեց աղջիկը։ — Ես կսկեմ մարզվել օրական երկու անգամ և մինչև վերջին ուժերս կսպառեմ ինձ։
— Հա, և չմոռանաս լիարժեք քնի մասին։ Անհրաժեշտ է քնել օրական տաս ժամից ոչ պակաս։ Այլապես լիարժեքորեն չես վերականգնի քո էներգիան։
Մեկ ամիս անց երիտասարդ սպորտսմենուհին ոչ միայն լավացրեց արդյունքները, այլև գերազանցեց բոլոր սպասումները։ Նա հաղթեց ընտրող մրցույթներն ու ձեռք բերեց օլիմպիադայի հասանելիություն։ Այդ ժամանակ նա ասաց մարզչին՝
— Անհրաժեշտ է ևս մեկ դոպինգի կուրս անցնել, ախր առջևում օլիմպիադա է։
— Ես կարծում եմ անհրաժեշտություն չկա, — պատասխանեց գոհ մարզիչը։ — Հաբերը, որ ես քեզ տալիս էի — հասարակ կավիճ էր, կալցիում։ Ոչ մի դոպինգ էլ չկար։
— Բայց ինչպե՞ս… — զարմացավ սպորտսմենուհին։ — Բա ինչպե՞ս բացատրեմ իմ արդյունքները։ Ես նույնիսկ ուժերի հորդում էի զգում։
— Քո արդյունքները առաջացան նրանից, որ դու մեծացրեցիր ծանրաբեռնվածությունը և մարզումների քանակը։ Եվ այո, ինքնաներշնչանքն էլ քիչ դեր չխաղաց։
— Լավ, — պատասխանեց աղջիկը։ — Բայց կարելի՞ է ես ամեն դեպքում շարունակեմ ընդունել այն հաբերը, որը դուք ինձ տալիս էիք։
Դենիս Խարլամով
