Նախքան որևե մեկին գնահատական տալուն, սովորեք գնահատել որևե մեկին՝
Եթե Դուք հանդիպել եք մի հղի կնոջ, ով արդեն 8 երեխա ունի, որոնցից երեքը խուլ են, երկուսը՝ կույր, մեկը՝ մտավոր հետամնաց, իսկ ինքը՝ կինը, հիվանդ է սիֆիլիսով, Դուք նրան խորհուրդ կտայի՞ք... ընդհատել հղիությունը:
Նախքան այս հարցին պատասխանելը, փորձեք պատասխանել ևս մեկին…
Անհրաժեշտ է ընտրել նոր համաշխարհային լիդեր, և Ձեր ձայնը որոշիչ է:
Ահա ինֆորմացիան 3 թեկնածուների մասին՝
Առաջին թեկնածու՝ շփվում է ձեռքից կեղտոտ քաղաքական գործիչների հետ, խորհրդակցում է աստղագուշակների հետ, ունի երկու կին, առանց կանգ առնելու ծխում է և օրական 8-10 բաժակ մարտինի է խմում:
Երկրորդ թեկնածու՝ երկու անգամ հեռացվել է պաշտոնից, քնում է մինչ կեսօր, քոլեջում օփիում է օգտագործել, ամեն երեկո խմում է մոտ մեկ լիտր վիսկի:
Երրորդ թեկնածու՝ ունի զինվորական պարգևատրություններ, բուսակեր է, չի ծխում, հազվադեպ գարեջուր է խմում և երբեք չի դավաճանել իր կնոջը:
Ու՞մ կընտրեք այս երեքից:
Առաջին թեկնածու՝ Ֆրանկլին Ռուզվելտ
Երկրորդ թեկնածու՝ Ուինսթոն Չերչիլ
Երրորդ թեկնածու՝ Ադոլֆ Հիտլեր
Հա, ի միջի այլոց, հղիության ընդհատման մասին՝ եթե Ձեր պատասխանը "այո"-ն էր, ապա դուք հենց հիմա սպանեցիք Բեթհովենին: