ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԲՐԴԵ ՄՈՐՈՒՔԸ

Մի կին շուկայում, բրդյա և տրիկոտաժե գործվածքների խանութում, երկար բարակ բրդյա գործվածք էր փնտրում, որից նա ուզում էր ամուսնու համար թիկնոց կարել: Նրա համար ամենակարևորն այն էր, որ գործվածքը լինի մաքուր ոչխարի բրդից, ոչ մի այլ բանի մասին նա նույնիսկ լսել չէր ուզում:

- Վերցրեք այ այս հոյակապ գործվածքը, - բրդյա մի կտոր առաջարկեց նրան վաճառողը: - Ձեր ամուսինը նրա մեջ իրեն այնպես կզգա, կարծես հրեշտակները նրան դրախտ են բարձրացնում:

Այդ խոսքերից կինը զգաց, որ թուլանում է: Նա միայն ուզում էր համոզվել՝

- Դու կարո՞ղ ես ինձ երդվել, որ այս գործվածքը մաքուր բրդից է, - հարցրեց նա վաճառականին:

- Իհարկե, - պատասխանեց վերջինս: - Երդվում եմ բոլոր մարգարեներով, որ սա, - այդ պահին նա ձեռքով շոյեց իր երկար սպիտակ մորուքը, - ոչ մի այլ բանից չէ, այլ միայն մաքուր բրդից:

ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ