ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գող-ոստիկան»

Տարեկից եղբայրները տուն եկան բակից կեղտոտ և ճղված տաբաթներով։ Մայրը ախ քաշեց՝

— Սարսափելի է։ Ի՞նչ էիք անում, որտե՞ղ էիք։

— Գող-ոստիկան էինք խաղում, — հոգնածությունից ընկնելով պատասխանեցին որդիները։

— Հայրիկ, տես թե ինչ տեսք ունեն, սա պետք է դադարեցնել, — հուսահատ ասաց մայրը։

Հայրը ուշադիր նայեց որդիներին ու հարցրեց՝

— Ո՞վ էիք դուք։ Ո՞վ հաղթեց։

— Մենք ոստիկաններ էինք իսկ հաղթեցին գողերը, — տխուր պատասխանեցին որդիները։

Հայրը նայեց տխրած մորն ու պատասխանեց նրան՝

— Նրանք ճիշտ ասացին՝ ահա թե ինչն է արժևոր։ Չի կարելի աչք փակել կարևորի վրա, հանուն մանրուքների։ Գլխավորը՝ որ երեխաները առողջ մեծանան, դառնան ազնիվ ու ճշմարտախոս, խաղերը լինեն մանկական ու անվտանգ, իսկ այ ճղված տաբաթները՝ դա հոգ չէ։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 417 հյուր