— Հայրիկ, տես թե ինչ տեսք ունեն, սա պետք է դադարեցնել, — հուսահատ ասաց մայրը։
Հայրը ուշադիր նայեց որդիներին ու հարցրեց՝
— Ո՞վ էիք դուք։ Ո՞վ հաղթեց։
— Մենք ոստիկաններ էինք իսկ հաղթեցին գողերը, — տխուր պատասխանեցին որդիները։
Հայրը նայեց տխրած մորն ու պատասխանեց նրան՝
— Նրանք ճիշտ ասացին՝ ահա թե ինչն է արժևոր։ Չի կարելի աչք փակել կարևորի վրա, հանուն մանրուքների։ Գլխավորը՝ որ երեխաները առողջ մեծանան, դառնան ազնիվ ու ճշմարտախոս, խաղերը լինեն մանկական ու անվտանգ, իսկ այ ճղված տաբաթները՝ դա հոգ չէ։