ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Տիչինո գետի կանաչ ափին, որը հոսում է Լոմբարդիայի դաշտերով և արոտավայրերով, աճել էր մի չքնաղ շուշան: Մնացած բոլոր դաշտային ծաղիկները հարգանքով խոնարհվում էին նրա առջև, ջանալով նույնիսկ իրենց ստվերով բիծ չգցել նրա հոյակապության վրա: Իսկ նա, սլացիկ ձգվելով վերև և ուրախությամբ օրորվելով քամուց, առանց ձանձրանալու, անվերջ հիանում էր ջրի մեջ արտացոլված իր պատկերով: Հմայված աննման գեղեցկությամբ ալիքները որոշեցին տիրանալ ծաղկին:

Շուտով ողջ գետը եռաց և փրփրեց կրքից: Ալիքները ավելի ու ավելի անհանգիստ էին դառնում, դրդված անհագ ցանկությունից: Իսկ շուշանը, ցողված կաթիլներով, անառիկ և հպարտ շարունակում էր մնալ կանգնած իր ամուր ցողունի վրա: Այդ ժամանակ ալիքներն ավելի ուժեղ սկսեցին հարվածել ափերին, լվանալով և տաշելով այն, մինչև ափը չսուզվեց եռացող տարերքի մեջ իր հետ տանելով միայնակ գեղեցկուհուն:

Լեոնարդո դա Վինչի